Ուկրաինացի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղության և անվտանգության մեջ, ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային․ Բայդեն
Ուկրաինացի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղության և անվտանգության մեջ, և ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային։
Հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը․
«Սուրբ Ծննդյան օրը Ռուսաստանը մի շարք հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին: Այս աղաղակող հարձակման նպատակն է ձմռանը ուկրաինացի ժողովրդին զրկել ջերմությունից և էլեկտրականությունից և վտանգել էլեկտրացանցերի անվտանգությունը:
Ուզում եմ հստակ ասել. ուկրաինացի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղության և անվտանգության մեջ, և ԱՄՆ-ը միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, քանի դեռ երկիրը չի տապալել ռուսական ագրեսիան:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է հակաօդային պաշտպանության հարյուրավոր հրթիռներ, որոնցից շատերը ճանապարհին են։ Ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ արագացնել զենքի մատակարարումները Ուկրաինային, և Միացյալ Նահանգները անխոնջ կաշխատի ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը ռուսական ուժերից պաշտպանվելու հարցում»: