
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է հազվագյուտ հողային մետաղներ, մենք դրանցից շատ ունենք»․ Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի շատ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրեր, և որ պատրաստ է գործարքներ կնքել դրանք զարգացնելու համար։
«Ամերիկացիներին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղներ, մենք դրանցից շատ ունենք»,- ասել է Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ունի իր ծրագրերը՝ զարգացնելու մետաղական հանքավայրերը, սակայն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, երբ «քաղաքական կամքի պահը» գա։
Հիշեցնենք, որ երեկ Պուտինը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նման գործարքի հնարավորության մասին:
Նա պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը բաց է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերի համար, այդ թվում՝ կառավարության և մասնավոր հատվածի հարցով։