Լավրովը Իրանում է

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ ՌԴ դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։

Նախկինում Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Նրան ընդունել էր նաև հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Թեհրան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728