«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
168.am-ի հետ զրույցում քննարկելով իրավիճակն աշխարհում ու հարավկովկասյան տարածաշրջանում, ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրավիճակը բարդ է՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ պայթյունավտանգ հատկապես ամերիկաչինական հարթությունում, քանի որ Չինաստանը շատ ծանր է ընդունում Փելոսիի այցը Թայվան, որի պատճառով ռազմական նախապատրաստությունների է դիմում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկաչինական հարաբերությունների համար սա աննախադեպ իրադարձություն ու մարտահրավեր է Չինաստանի համար:
Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ:
168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ անձամբ իր համար երկրորդական է, թե Ադրբեջանը կամ այլ պետություն ինչ կասեն։ Հետևաբար՝ կարիք չկա սպասելու, որ ինչ-որ մեկը Հայաստանին խաղաղություն պարգևի, կամ Հայաստանը մուրա այդ խաղաղությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով չի ստացվում հարցը կարգավորել, այդ պատճառով էլ հակառակորդը դիմում է սադրանքի։
Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ նիստի անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երևանն ու Բաքուն, գրում է ՏԱՍՍ֊ը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ այս շրջանում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներն ունեն մեկ գերնպատակ՝ ունենալ ցամաքային սահման։
Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է:
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայտարարություն է տարածել 300 միլիոն դոլար արժողությամբ կրիպտո խարդախության սխեմայի վերաբերյալ:
Նախարարը վստահություն է հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի աշխատակիցներ։
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին:
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին:
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։
Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը:
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այս մասին աված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Թուրքիան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական CBC TV–ի հետ զրույցում ասել է, որ կոմունիկացիաների թեմայի շուրջ ՀՀ իշխանությունները շարունակում են «խաղը»:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։
Հանրապետական սենատոր Ադամ Կինզինգերը պահանջում է HIMARS բազմաֆունկցիոնալ մոդուլային հրթիռային համակարգ փոխանցել Վրաստանին։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ Կինզինգերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց հայ-ադրբեջանական հարաբերությունները ԼՂ հակամարտության հարցից տարանջատելու հարցից: «Արմենպրեսին»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ պետք է ակտիվորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը: Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման, Արմեն Գրիգորյանն ասել է՝ նման գաղափար կա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։