«Թուրքիայում Էրդողանից հոգնել են». Financial Times

Բրիտանական «Financial Times» թերթի լրագրողներից Ադամ Սեմսընն մեկնել է Թուրքիայի Քոնիա քաղաք, որտեղ հետևել է առօրյա կյանքին և գրառումներ արել իբրև ականատես։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա գրել է, որ ընտրազանգվածն էրդողանից հոգնել է, և Քոնիայում, որն ավանդաբար ընկալվել է որպես Էրդողանի ամրոց-քաղաք, նրա նկատմամբ հավատը նվազել է, սակայն դա չի նշանակում, որ բնակիչները մտածում են ընդդիմությանն աջակցելու մասին։

Հոդվածում հեղինակը պատմում է, որ շարքային քաղաքացիներին Էրդողանից վանում է նաև այն փաստը, որ հիմնարար իրավունքներն և ազատությունները անբարվոք վիճակում են, իսկ երկիրը ղեկավարվում է միանձնյա ձևով։

Լրագրողը նշել է, որ սա Էրդողանի և իր կուսակցության համար 20 տարվա իշխանության ընթացքում ամենադժվար ընտրությունն է լինելու, սակայն ընդգծել է, որ ստացած տպավորություններից չի կարող ասել, թե ընդդիմադիր «Ազգ» դաշինքը վայելում է քաղաքացիների լիակատար վստահությունը։

Ինչպես եզրափակել է Սեմսընը, 2018-ի ընտրություններում Քոնիայում յուրաքանչյուր 4 ընտրողից 3-ն ընտրել է Էրդողանին, բայց այժմ պատկերը փոխվել է, և պատճառը տնտեսական ճգնաժամն է, որն առաջացել է կառավարության վարած քաղաքականության հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս