Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
«Եղածն ու այն, ինչ տեսնում եք, չե՞ք համոզվում դրանում, ամեն օր չե՞ք համոզվում, որ Արցախը չի հանձնվելու։ Սովորական հացի խնդիր չունեցող մարդն այսօր կանգնած է ու ասում է՝ ես այդ կեղտոտ, արյունոտ ալյուրը չեմ ընդունելու, սա այդ պայքարի պարզ օրինակը չէ՞։
Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը եկել է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին և արթնացնելու միջազգային հանրությանը։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլան, ով Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։
« Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն:
Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:
Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։
Օգոստոսի 27-ին ավարտվել են ռադիոհաճախականություն որսացող (RF) հրթիռների կիրառմամբ «HİSAR O+» թուրքական զենիթահրթիռային համակարգի դաշտային փորձարկումները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն և արհամարհում է միջազգային իրավունքը: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։
Քաղաքապետը նաև նշեց, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղապանության:
Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին ես զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ, ցավոք իմ կանխատեսումները իրականություն դարձան։
«Պարզապես պետք է կատարել պայմանավորվածությունները: Հենց դա էլ երաշխիքը կլինի: Պատասխանը շատ պարզ է: Եթե ինչ-որ բան պայմանավորվել ես, առավել ևս դա ամրագրել ես բարձր մակարդակում ստորագրությամբ, դա պետք է իրականացնել»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ ադրբեջանական տարածքում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու և արցախյան կողմի անվտանգության երաշխիքների մասին` հատկապես Լաչինի միջանցքում վերջին օրերին գրանցված միջադեպերի ֆոնին։
«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանքն է»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված ներկայիս իրավիճակին և օրերս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան եկող արցախցի երեք երիտասարդ ֆուտբոլիստներին Հակարիի անօրինական անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգելու փաստին ու խաղաղապահների՝ դրան չմիջամտելուն:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ ճանապարհը փակած արցախահայերը՝ ինչպես նախորդ օրը, այնպես էլ՝ այսօր, հստակ արտահայտել են իրենց դիրոքորոշումը։
BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը,
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է այն հարցին, որ Թուրքիան իր երկրի տարածքում սահմանափակում է կիրառում «Ամերիկայի ձայն»-ի (VOA) թուրքերեն բաժին մուտքի համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Հայաստանում է։ Նա թվիթերյան իր միկրոբլոգում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ավելի վաղ հայտնել էինք, որ Իդալգոն Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսում Ֆրանսիայից Հայաստան եկած հումանիտար օգնությունն իր ուղեկցությամբ տեղափոխել Արցախ։
Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 29-ին մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը՝ գործընկերներին ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է:
Այս տրամաբանությամբ նրա հաջորդ բացահայտումը վերաբերելու է Հայոց ցեղասպանությանը, և մի գեղեցիկ օր, բացառված չէ՝ հենց ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ իրականում 1915թ․ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, դրանք ընդամենը «ողբերգական իրադարձություններ էին Օսմանյան Թուրքիայի տարածքում, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության անհնազանդության պատճառով» (կամ որևէ այլ ձևակերպում, որը բովանդակորեն կրկնում է թուրքական քարոզչությունը)։
Ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին կանխատեսումներ է արել Մարմարայի նամանգում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ։
Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո կարող է օգտագործվել նաև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։
Երբ Արայիկ Հարությունյանն ասում է՝ Պուտինն է մեզ մենակ թողել, Բայդենն է մեզ մենակ թողել… Արա՛, Պուտինն ու Բայդենը հանձնեցի՞ն Բերձորը կամ հարակից գյուղերը, բա որ անձամբ դու էլ Փաշինյանի հետ միասին հանձնում էիր, չգիտեի՞ր, որ այդտեղ անցակետ է լինելու:
Հարգելի պարոն և տիկին, պատերազմից վատ բան էլ կա, երբ ձեր դուռը ջարդում ու ձեզ ձեր անկողնու մեջ կացնով սպանում են, իսկ դա շատ հնարավոր է։ Դուք ինձնից խելացի եք, որոշումը ձերն է։ Պատրա՞ստ եք ձեր բարեկամի կամ հարևանի երեխայի արյան գնով պաշտպանել ձեր տունը։ Համոզված եմ, որ անգամ ինձ հետ համաձայն չլինելու դեպքում յուրաքանչյուրդ պատրաստ եք ձեր երեխայի պատվի համար դիմացինի կոկորդը կրծել։