«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանցիները պղծել, ապա ոչնչացրել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին գտնվող և Արցախյան առաջին պատերազմում հայոց հաղթանակը խորհրդանշող տանկը, որ Ավշարյանի հրամանատարությամբ Շուշին ազատագրելու գնացած առաջին տանկն էր։ Այս մասին գրում է «Հայկական ալիք» տելեգրամյան ալիք՝ տարածելով տեսանյութ ու լուսանկար։
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։
Բա սա ի՞նչ է նշանակում: Սա էլ ե՞ք հերքելու: Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին, և որպես դրա հնարավոր հետևանք` Արցախից փախստականների հարցերով զբաղվելու հանձնարարականներ է տվել:
«Էրդողանն ասեց, չէ, որ Սյունիքի համար պայմանավորվել են, ուրեմն պատերազմ է լինելու այնտեղ: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա ոչ թե ստորագրում ու տալիս է, այլ ինքը համաձայնվում է, հետո աչքերը փակում է, երբ սկսվում են ռազմական գործողություններ, հետո ասում է՝ բա ի՞նչ անեմ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք անընդհատ ունենալու ենք պատերազմ և Հայաստանի կործանում: Այդ թարախից պետք է ազատվել»,- շարունակել է ՀՀ նախկին վարչապետը՝ հավելելով, որ ընդդիմությունը վճռական է, խելոք մարդիկ կան, և այս պայմաններում հաղթանակն ապահովված է:
Նա նաև Բաքվին կոչ է արել՝ թույլ տալ հումանիտար մատակարարումներ Արցախի բնակչությանը։
Ադրբեջանը կրում է պատասխանատվություն լիարժեք ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը. Ժոզեփ Բորել
Կոչ ենք անում Ադրբեջանին վերջապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները. Գերմանիայի ներկայացուցիչ
Հայաստանը պետք է կատարի իր խոստումը ու բացի Զանգեզուրի միջանցքը. Թուրքիայի ներկայացուցիչ
Մեր դաշնակից Ռուսաստանը 2020-2022 թվականներին հնարավորություն ունեցել է մեզ օգնելու, բայց չի օգնել. այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեջբերեց Փաշինյանի՝ «ԼՂ-ի բնակչությանը սպшռնալիք չկա» հայտարարությունը
Լայնածավալ այս ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց սոսկալի բնույթը: Դրանք դեռևս շատ նախնական են, քանի որ կենսական ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, հեռախոսային մալուխների, կայանների և համացանցային սարքավորումների թիրախային հարձակման հետևանքով բնակչությունն ամբողջապես կտրվել է միմյանց հետ կապից և զրկված է տեղում առկա իրավիճակը ներկայացնելու հնարավորությունից: Միևնուն ժամանակ ադրբեջանական զորքերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հիմնական ճանապարհները, ինչն անհնարին է դարձում այցելելն ու տեղում տեղեկատվություն ստանալը:
Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն. Այս գործողությունները հակասում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներին. Էկվադորի ներկայացուցիչ
Դատապարտում ենք միակողմանի գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների վրա հարձակումները. Բրազիլիայի ներկայացուցիչ
Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս. ՌԴ ներկայացուցիչ
ԼՂ-ում իրավիճակը մնում է փխրուն. մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով. Շվեյցարիայի ներկայացուցիչ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները
Բռնության հետագա գործադրումը կթուլացնի փխրուն առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններում. ՄԹ ներկայացուցիչ
Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը. Մալթայի ներկայացուցիչ
Իսկ վերոնշյալը պաշտոնական Բաքուն օգտագործելու է որպես ծանրակշիռ փաստարկ Արցախում ապրող հայերի նկատմամբ իր «բարի մտադրությունները» հիմնավորելու գործում:
Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը․ ՈՒՂԻՂ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները:
Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը:
Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։
Եվրամիությունը Ադրբեջանի վրա պատասխանատվություն է դրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար և ասել, որ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի դեմ, եթե նրանք ճնշումների ենթարկվեն, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգան նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը