Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հրվ. Կովկասում

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայուն զարգացման կարևորությունը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Նաև քննարկվել է առևտրի, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը, Վրաստանի արտգործնախարարի Ադրբեջան այցի և երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ հանդիպման նախապատրաստման մանրամասները։

Մակա Բոչորիշվիլիի համար սա կլինի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։ Նա նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի վերջին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան։

Տեսանյութեր

Լրահոս