«Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ անում է այն, ինչ արել է Աբդուլ Համիդը՝ Օսմանյան Թուրքիայում». Լևոն Նազարյան

«Ալիևը Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն, ինչը միջազգային հարաբերությունների տեսանկյունից հավասարազոր է պետությանը ծնող հայհոյելուն, և չի կարելի դա ուղղակի անպատասխան թողնել, որովհետև դա ենթադրում է, որ նման մեղադրանքներ հնչեցնող կողմը որոշակի քայլերի է գնալու: Ֆաշիստական պետություն հենց Ադրբեջանն է, իսկ Փաշինյանն ասում է՝ եկեք՝ հասկանանք՝ ինչու է այդպես ասվում: Նիկոլ, ո՞ւմ ես այստեղ ֆաշիստական համարում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարողանում այս իրավիճակում արդյունքի հասնել, որովհետև ընդդիմադիր դաշտում կան ներդրված ականներ. «Կան համը կորցրած քաղաքական մաստակներ, որոնք ամեն ինչ անում են, որ մեր քաղաքական պայքարն անցնի անիմաստ: Ես չեմ սիրում անձնավորել, բայց երբ մարդիկ կարմիր գծեր են հատում և սկսում են խոսել բաներ, որոնց համար չեն կարողանում պատասխանատվություն կրել, նրանց պետք է անդրադառնալ: Օրինակ՝ Թևանյան Անդրանիկը 2023թ. սեպտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո, երբ մարդիկ հուզված դուրս էին եկել փողոց, ասում էր՝ դիմացը շաբաթ-կիրակի է, ո՞նց գանք միտինգների, թող շաբաթ-կիրակին անցնի, դրանից հետո կերևա: Այդ պատասխանը մնում էր մեզ վրա, մարդիկ ասում էին՝ բա որպես ընդդիմություն՝ շաբաթ-կիրակի հայրենիքի համար չեք պայքարո՞ւմ: Հասարակությունը տեսնում է, չէ՞, դա, և չեն ասում, որ Թևանյան Անդրանիկը և իրենց ֆիթիլը թրջած 90-ականների «ֆուջիկաներն» են մեղավոր, ասում են՝ դուք եք հիմնական ընդդիմադիր ուժերը, այս ո՞ւմ եք բարձրացրել բեմ, և այդ ամբողջ պատասխանատվությունը մնում էր հիմնական խաղացողների վրա: Դա թուլացնում է վերջնական և վճռական պրոցեսներ գեներացնելու հնարավորությունը»:

Անդրադառնալով հարկերի բարձրացմանը, տրանսպորտի և տարբեր ծառայությունների թանկացումներին, նա նշեց, որ տեղի ունեցողը ցինիզմի բարձրագույն դրսևորում է. «Նման բան հայ ժողովրդի հանդեպ մեկ էլ Աբդուլ Համիդն է արել՝ Օսմանյան Թուրքիայում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանը կրկնում է Աբդուլ Համիդի՞ն, նա պատասխանեց. «Իհարկե, սա ժողովրդի հանդեպ թշնամական քայլ է, երբ մարդկանց ասում են՝ համբալներ: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց դահիճներին ընտրել են իրենց ղեկավար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս