168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարում իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ԵՄ քաղաքականությանը:
Օգոստոսի 18-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էրբիլի իշխանություններին կոչ է արել զգուշություն պահպանել և թույլ չտալ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած վերջին հարձակումն օգտագործել Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքով՝ միջադեպը կարող էր կազմակերպվել հարևանների միջև կոնֆլիկտ հրահրելու հաշվարկով:
Մինչ տարածաշրջանում շարունակվում են հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի հեռանկարների շուրջ քննարկումները, Վրաստանը հետևողականորեն արդիականացնում է արդեն իսկ գործող հյուսիսային երթուղին։Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածում, ըստ էության, նոր ճանապարհ է կառուցվում։ Նախագծի առանցքային օբյեկտը երկկիլոմետրանոց կամուրջն է, որը դառնալու է ամենաերկարը Վրաստանում։ Այն Ստեփանծմինդան կապելու է Դարյալի նոր թունելի հարակից հատվածի հետ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը վարում է «լայնածավալ տնտեսական պատերազմ և անվտանգային ոլորտում պատերազմ», սակայն, չնայած ճնշմանը և ճգնաժամերին, պահպանում է ուժն ու միասնությունը, հաղորդում է Mehr-ը։
Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տվյալներով՝ այս տարվա 7 ամսում արտահանվել է 235.76 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից 66.7 միլիոնը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ 169 միլիոն կվտ/ժ-ի արտահանումն իրականացվել է Թուրքիա։
Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Վրաստան զգալիորեն աճել է Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո։ Հայ արտադրողները այժմ իրենց արտադրանքի ավելցուկը մեծ ծավալներով ուղարկում են Վրաստան, ինչն առաջացրել է գների անկում, անհավասար մրցակցություն և խնդիրներ տեղի ձեռնարկատերերի համար։ Այս մասին BMG-ին հայտնել է Ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում՝ Դեյր էլ-Բալահում, բնակելի տանը հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի հրամանատարներից մեկը։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից մայրուղային գազատարներով տեղափոխվել է ավելի քան 23․989 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Գործարար Իրակլի Ռուխաձեն, որը սույն թվականի ապրիլի 15-ին վաճառեց «Լիբերթի բանկ»-ը, օտարել է ևս մեկ բիզնես։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Վրաստանի կառավարության հայտարարություններին ռուսաֆոբիայի մասին և կոչ է արել հետաքննել «հակառուսական դրսևորումները»։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում ներկայացրել է առաջիկա 5 տարիների Կառավարության ծրագիրը և հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր՝ «Չորրորդ Հանրապետության» փուլ։
Թուրքիայում հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «MetroPOLL» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը. հուլիս 2026» սոցհարցման արդյունքները։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են վարչախմբի պարագլխի կողմից Հայաստանի տարածքի հերթական զիջման՝ Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու հակապետական և հակասահմանադրական ծրագիրը, բացատրում Տիգրանաշենի և Տավուշի «անկլավային» գյուղերի ռազմավարական կարևորությունը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի միջև միակ ցամաքային անցակետում՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակն անվանել է «պետականությանը սպառնացող աղետալի սպառնալիք»։
Թուրքական «Gever turizm» տուրիստական գործակալությունը տուրեր է կազմակերպում Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Գործակալությունը գտնվում է Վանում, բայց մեկնումներն իրականացվում են ոչ միայն Վանից, այլ նաև Մուրադիեից, Չալդըրանից, Դողուբայազեթից, Իգդիրից և Կարսից։ «Instagram»-յան էջում պարբերաբար գովազդային արշավ է իրականացվում դեպի Հայաստան 4-օրյա զբոսաշրջային այցի […]
2026 թվականի օգոստոսին լրացավ Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրման մեկ տարին։ Ռուսաստանի և արտերկրի փորձագիտական հանրույթն այս քայլը գնահատում էր որպես պատմական՝ լայն աշխարհաքաղաքական համատեքստի՝ Մերձավոր արտերկրում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման տեսանկյունից։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, կոչ է արել լիակատար համախմբման՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու։
Ո՞վ է այսօր հիշում, որ մեկ տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 2-րդ հոդվածով կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պահպանելու միմյանց տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Տիգրանաշենի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից բոլորովին չի զարմացել, քանի որ մինչև այդ հայտարարությունը բազմիցս անձամբ նշել է, որ Տիգրանաշենին վտանգ է սպառնում։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։
Նավը օգոստոսի 12-ին դուրս էր եկել Թուրքիայի Գեմլիկ նավահանգստից և ուղևորվում էր դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ։
Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման ժամանակ մենք արդյունավետորեն ցուցադրեցինք կանխարգելիչ մոտեցում՝ լուրջ վնաս հասցնելով ԱՄՆ սարքավորումներին, կառույցներին և մարդկային ռեսուրսներին
Շրջանի սանրազննման ընթացքում իրանական ուժայինները հայտնաբերել և առգրավել են զենք ու կապի միջոցներ։
Թուրքիայում այսուհետև արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը։ Փոխարենը նրանց առաջարկվել է տեղափոխվել Թուրքիայի պետական դպրոցներ ու ուսումը շարունակել այնտեղ։
Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին
Ըստ նրա, ոչ մի պետություն իրավունք չունի պարտադրելու օտարերկրյա բանկերին, ընկերություններին կամ օդանավակայաններին, որոնք գտնվում են իրենց ինքնիշխան պետությունների բացառիկ իրավազորության ներքո, հրաժարվել երրորդ երկրի հետ օրինական առևտրից։
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 6 տարվա ընթացքում նվազագույն մակարդակին է հասել։ BMG-ն, վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գրել է, որ 7 ամսում արտահանման շուկաներ է դուրս բերվել 11 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա համեմատ կիսով չափ նվազել է և միաժամանակ ամենացածր ցուցանիշն է 2020 թվականից ի վեր։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին, հայտնում է apsny.ge-ն։
Ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրատվական կայքը հրապարակել է աշխարհի ամենաարտասովոր վայրերի ցանկը։