Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին օգոստոսի 27-ին կայցելի Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման հնարավորությունները քննարկելու համար։
Քննարկում ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից հավելյալ հոսանք ներկրելու հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կառավարող իշխանությունների հետ դիվանագիտական համաձայնության հասնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը:
ՀՀ 29743 կմ տարածքի մեջ Ադրբեջանի երեք անկլավները չեն մտնում. Նիկոլ Փաշինյան
Իհարկե, Ալիևը փորձեց դա անել՝ շոյելով, ասելով, որ Փաշինյանը չպետք է նեղանա, և որ ինքը պարզապես փաստն է արձանագրում:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի հարավում Իսրայելի կողմից գրավված տարածքներ կատարած այցի ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, որոնք, ըստ աղբյուրի, ավելի են մեծացնում տարածաշրջանում առկա լարվածությունը: Կացը բացահայտ մարտահրավեր է նետել Սիրիայի իշխանություններին ու նախագահ Ահմեդ Շարային, ինչպես նաև թիրախավորել տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը:
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
«NetCredit» ընկերությունն ուսումնասիրել ու հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում ամենատարածված ազգանունների ցանկը։
Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը սկսելու մասին հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության պարզապես հերթական եվրոպամետ հայտարարությունը չէ։ Եթե գործընթացն իսկապես մեկնարկի, Երևանը թևակոխում է մի ճանապարհ, որի վերջնակետը ոչ միայն տարիներով հեռու է, այլև այս պահին երաշխավորված չէ։
Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքում հրապարակվել է Ալլահվերդի Շըքթաշի հեղինակած հոդվածը։ Հեղինակը նշել է, որ պատգամավոր, բարերար և գործարար, «Alagöz» հոլդինգի ղեկավար Ջանթյուրք Ալագյոզը Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցի հյուրանոց և առևտրի կենտրոն։
Իրանի շուրջ հակամարտության սկզբից ի վեր Հորմուզի նեղուցի շրջանում 68 նավերի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 19 ծովային։ Այս մասին հաղորդում է Միջազգային ծովային կազմակերպությունը։
Ես միշտ ասում եմ՝ թող աղոթեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որ հաջորդ իշխանության գան մարդիկ, ովքեր բարոյական արժեքներ ունեն, ովքեր հասկանում են, որ օրենքը, իրավունքը, էդ ամեն ինչը շատ կարևոր է, այլապես՝ հեչ լավ չի վերջանա նրանց համար, ուղղակի պիտի աղոթեն։
Ստամբուլի հայկական վարժարանները կշարունակեն ընդունել հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Վերջիններս Թուրքիայում կրթություն կստանան «հյուր-աշակերտի» կարգավիճակով։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն է:
Բրազիլական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան և Բրազիլիան պատրաստվում են ընդլայնել ռազմարդյունաբերական համագործակցությունը։
Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության սրընթաց թուլացման և Վաշինգտոնի կողմից իր հին դաշնակիցների շահերի փաստացի դավաճանության համապատկերին իսլամական աշխարհն անցավ հիմնովին նոր, ինքնիշխան անվտանգության ճարտարապետությունների ստեղծմանը։ Այս ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունը, այսպես կոչված, Մեքքայի դաշնագրի ստորագրումն էր։
«Al Monitor» վերլուծական հարթակը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Իսրայելը մեծացրել է Թուրքիայի և Սիրիայի հետ լարվածությունը նվազեցնելուն ուղղված դիվանագիտական շփումները։ Նշվել է, որ Մոսադի ղեկավար Ռոման Գոֆմանին հանձնարարվել է լարվածությունը նվազեցնելուն ուղղված նախաձեռնություններ իրականացնել։
«Ինչպե՞ս չհիշել հայկական կառավարության՝ «Իրական Հայաստանի» առաջխաղացմանն ուղղված ներկայիս նախագծերը՝ ի հակադրություն «Պատմական» Հայաստանի։ Հարևան երկրում, ակնհայտորեն, շարժվում են հակառակ ուղղությամբ։ Հստակ գիտակցելով, որ «հեռավոր անցյալի կերպարները» կարող են նոր գույներով խաղալ նաև այսօր կամ լուսավորել ներկայի և ապագայի խնդիրները, նպատակներն ու խնդիրները»։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ կանի Հունաստանը ծովում Թուրքիայի հետ հնարավոր բախման դեպքում։
Ալիևյան Սահմանադրությամբ նա փորձելու է հռչակել այդ «Չորրորդ Հանրապետություն» կոչեցյալը՝ մեր պետությունը համարակալելով և իր հռչակածն էլ դարձնելով թշնամու կամակատար մի կազմավորում։
Հուլիսի 29-ին պաշտոնապես ավարտվել է Թուրքիայի և Իրանի միջև 25 տարով կնքված բնական գազի մատակարարման պայմանագիրը։
Իրանը ձեռք է բերել նոր ռազմական սարքավորումներ և վերականգնել է վնասված ռազմական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհամադ Ակրամինիան։
Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը նախատեսում են հանդիպել հաջորդ շաբաթ Ղրղզստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին IRNA լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ներկայում հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ պատերազմի վիճակում։ Նա ասել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը դարձել է Իրանի ազգային անվտանգության հարց, և որ անհրաժեշտ են սկզբունքային փոփոխություններ մուտքի և ելքի երթուղիներում, փոխանցում է Mehr։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը, միաժամանակ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, ծննդյան օրվա առթիվ։
Միացյալ Նահանգները չի պլանավորում Իրանին նոր հարվածներ հասցնել մոտ ապագայում և կկենտրոնանա Թեհրանի նկատմամբ ճնշման այլ միջոցների, այդ թվում՝ պատժամիջոցների վրա․ Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին տեղեկացրել է մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներին։
Օմանը հույս ունի շուտով հայտարարել Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի ստեղծման մասին՝ անվտանգ նավարկությունը վերականգնելու նպատակով։
Թուրքիայի Այդըն նահանգի համանուն քաղաքի «Denge» թերթը «Facebook»-յան էջում սև ֆոնի վրա «Էրդողանը մահացել է» գրառմամբ լուսանկար է հրապարակել։ Լուրը մեծ տարածում է գտել և օգտատերերը կարծել են, թե մահացել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ իրականում մահվան լուրը վերաբերում էր Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացուն, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգի Սինջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել: Ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ: