«Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը:
Մարտերն ու բռնությունը, որին ականատես եղանք մեկ տարի առաջ և որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, պատճառ դարձավ ոչնչացումների, տառապանքի և մարդկային կորուստների:
Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգի մեջ, նորարարություններ եղան: Ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը որակապես տարբերվում էր 1991-1994 թվականների պատերազմից, այն պարզ պատճառով, որ այս անգամ օգտագործվում էր ավելի ժամանակակից զինտեխնիկա, անօդաչու թռչող սարք, հրետանի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոլեկտիվ առաջարկները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երեք պատգամավոր հայտարարել են բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը կայցելի Թուրքիա:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
նեությունը դադարեցնելու մասին թուրքական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
ԱՄՆ-ը փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
«Ինձ անհանգստացնում է, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ պաշտոնական Երևանը չեն հայտարարում՝ որպես բանակցությունների վերսկսման պայման՝ Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում որոշակի ուժեր առաջ են մղում «Միացում» պրոյեկտը»։
Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը:
Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից եւ չձանձրացնել տարածաշրջանի երկրներին, տեղեկացնում է Mehr գործակալությանը:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Ադրբեջանի բաց, սոցցանցային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 28-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ից մինչև 29-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում դադարեցնել հյուրանոցների ամրագրման հայտնի Booking.com կայքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:
«Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»:
Կան տիեզերքից արված լուսանկարներ, որոնցում երևում է այդ ամենը, և հնարավոր է լինում ճշտել փաստերը, որ նշված են եղել նախկին խորհրդային գլխավոր շտաբի քարտեզների վրա։
Թուրքիայի Թունջելի քաղաքում գտնվող Մունզուր համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել հետ վերցնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին դեռևս 2008 թվականին տրված պատվավոր դոկտորի կոչումը:
Վրաստանում ձերբակալել են Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախկին փոխնախարար Իգոր Կիրյուշինին, որին հայրենիքում մեղադրում են հանցավոր կազմակերպման միջոցով «Ուկրնաֆտա» եւ «Ուկրգազդոբիչա» ընկերությունների թանկարժեք ունեցվածքի սեփականման մեջ:
Թուրքիայում հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրողներ ձերբակալվել են գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ:
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր է, բայց այն լիակատար հաջողություն չի ունենա առանց այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման:
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների եւ կոնկրետ այդ ընկերության հետ: «Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել: