ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բացասական է արտահայտվել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հասցեին:
Ռուսաստանը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ ու պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոսկովյան ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե միանշանակ պնդել, թե ինչ դեր է խաղացել ԱՄՆ-ի ղեկավարությունը Սիրայում թուրքական F-16-ի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հարցում, չի կարելի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ 1 տարի առաջ Ռուսաստանում կանխատեսումները կառուցվել են 1 բարելի դիմաց 100 դոլարի պարագայում, իսկ ներկայում նավթի 1 բարելն արժե 38 դոլար:
Հիշեցնենք, որ անցած տարի Պուտինի մամլո ասուլիսը տևել էր ավելի քան 3 ժամ, որի ընթացքում նա պատասխանել էր 53 հարցի:
Դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն (Cəfərzadə Rəşad Əlyar oğlu):
Իշխանություններն ուշացումով արձագանքեցին ստորջրյա նավթահորերից մեկի հարթակում ծագած հրդեհին, մինչ ուժեղ ալեկոծությունը խանգարում էր ընթացող փրկարարական աշխատանքներին:
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները մեկ օրում Սիրիայում ոչնչացրել են 15 բենզատարներից բաղկացած ավտոշարասյուն ու գրեթե 100 վառելիքային ավտոցիստեռն, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից:
Անկարան չի կարող բավարարել Ռուսաստանի հայցը խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի փոխհատուցման վերաբերյալ:
Թուրքիան կասեցնում է Չեշմեում օլիգարխ Միխայիլ Պրոխորովին պատկանող յոթաստղանի հյուրանոցի շինարարությունը:
Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել՝ կոտրելով ապակիները:
Վերջին մի քանի օրում Ռուսաստանը սևծովյան նավահանգիստներում կալանավորել է թուրքական 8 նավ, գրում է Hurriyet-ը:
Մշակույթի նախարարը նույն օրը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել ու ներկայացրել նրան, Վիգեն Սարգսյանը խնդիրը կարևորել է ու ցանկացել է նախագահին ներկայացնել: Մշակույթի նախարարն ասաց, որ Վրաստանի ներկայիս մշակույթի նախարարի հետ լավ համագործակցում են, ու կխոսի նրա հետ այդ հարցի շուրջ: Դեռ որևէ այլ նորություն չկա:
Ռուսաստանը պատժամիջոցների երկրորդ փուլն է պատրաստում Թուրքիայի դեմ, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ էկոնոմիկայի նախարարության վճռի նախագծին, որն ուղարկվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված այն բանի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտնում է Trend-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, հայտնում է TASS-ը:
«Ռուս-թուրքական լարվածությունը չի անդրադառնում Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»,- այս մասին հայաստանյան լրագրողների հետ առցանց ասուլիսի ընթացքում ասաց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ապագայում Չինաստանում կկատարեն տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների շնորհանդեսը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևին:
Ադրբեջանում ստեղծվել են Պետական նվտանգության ու Արտաքին հետախուզության ծառայություններ, հայտնում է Trend-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կսկսվեն երկրի նոր Սահմանադրության շուրջ քննարկումները, հայտնում է Reuters-ը:
Թուրքիան մտադիր է ամրապնդել Իրաքի հյուսիսում գտնվող իր ռազմական կոնտինգենտը, մասնավորապես, Անկարան ուղարկել է օգնական ուժեր, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Սիրիական կառավարական բանակը վերադարձրել է հսկողությունը Դամասկոսից 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմական «Մարջ ալ-Սուլթան» օդանավակայանի նկատմամբ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ «սահմաններ ունի» այն «չափազանցություններից» հետո, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել այս հանգստյան օրերին երկու երկրների նավերի միջև տեղի ունեցած դեպքից հետո:
Եվրոպական հանձնաժողովի տնօրինությունը, որը պատասխանատու է սննդի անվտանգության համար, թույլատրել է Ռուսաստանին վերսկսել ավելի քան 1 տարի առաջ թռչնագրիպի պատճառով դադարեցված թռչնամսի մատակարարումները, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:
Անկարայում ԱՄՆ հյուպատոսությունը կսահմանափակի իր աշխատանքը՝ կապված «անվտանգության հնարավոր սպառնալիքների հետ», հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով հյուպատոսության իր աղբյուրներին:
Սև ծովում թուրքական դրոշով նավը խոչընդոտել է «Չեռնոմորնեֆտեգազին» պատկանող հորտաման սարքավորումներ տեղափոխող նավերի աշխատանքին:
Թուրքիայում կարող է անցկացվել երկու հանրաքվե՝ մեկը նոր Սահմանադրության ընդունման հարցի վերաբերյալ, մյուսը՝ նախագահական կառավարման անցման մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Habertürk-ին տված հարցազրույցում:
Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է ծագել, որն ընդգրկել է կենդանաբանական այգու 80 խորանարդ մետրը, որտեղ պահվել է մեծ քանակությամբ խոտ, լրագրողներին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Թուքմենստան այցի շրջանակում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի նախագահի ադմինիստրացիային:
Տնտեսագետ Վահանգն Խաչատրյանն այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե տնտեսական առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, ասաց, որ դա բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ Թուրքիայից 250-270 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում.: