ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բիզնեսի և էկոնոմիկայի հարցերով առաջին տեղակալ Կուրտ Թոնգը ապրիլի 14-15-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել Յըլդըզ պալատում և մամուլի համար փակ է եղել: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե, հայտնում է Trend-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Վրաստանի Պոնիչալա գյուղում, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել Լեռնային Ղարաբաղում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ու նրա կինն այսօր Դամասկոսում քվեարկել են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամուսինները քվեարկել են «Ասադ» ընտրատեղամասում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու նրա հետ քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ պայքար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի մամուլի ծառայությանը:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն այսօր ընդունել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության XIII գագաթաժողովին, հայտնում է APA գործակալությունը:
Ինչո՞ւ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ չի վարում Ղարաբաղի հետ: Մենք հիմա կորցնում ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմին: Իսկ ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին վերջին զեկույցները, ինչո՞ւ չենք ցանկանում նկատել ռեպորտաժները, որոնք պատմում են պատանդ վերցված հայ զինվորների խոշտանգումների մասին …
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ներկայացուցիչը՝ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որոշում է կայացրել սեպտեմբերի 1-ին կազմակերպության արտգործնախարարների հանդիպում հրավիրել Պոտսդամում:
«Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK)-ի 30 զինյալի ոչնչացման մասին է հայտարարել Թուրքիայի գլխավոր շտաբն իր տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քրդերն սպանվել են երկրի հարավ-արևելքում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակում ստեղծել Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ, հայտնում է TASS-ը:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չափազանց վտանգավոր է, որպեսզի ԱՄՆ-ը թույլ տա իրեն այն անտեսել, The Washington Post-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ 1996-ին ծնված Բահշելիև Ռեշադ Ալիաղա օղլուի ինքնությունը (Baxşəliyev Rəşid Əliağa oğlu):
Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային մեդիայի ներկայացուցիչներին կոչ է արել ապահովել «օբյեկտիվություն և հավասարակշռություն» Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների լուսաբանման ժամանակ, հայտնում է contact.az-ը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Միրզաև Մեհեբբեթ Զաման օղլուի ինքնությունը (Mirzəyev Məhəbbət Zaman oglu):
Վերջին օրերին հայկական զինված ստորաբաժանումների սադրիչ գործողությունների հետևանքով շփման գծում տեղի ունեցավ լուրջ հակամարտություն:
Ստամբուլում իր աշխատանքն է սկսել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է APA-ն:
Սիրիայի տարածքից Թուրքիայի Քիլիս նահանգի ուղղությամբ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 12-ի, հայտնում է Anadolu գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումները քննարկվելու են ապրիլի 11-14-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանում իր աղբյուրներին:
Ռուսական «Կրասնոյե Սորմովո» (Красное Сормово) նավաշինական գործարանն ու ադրբեջանական Caspian Marine Services Limited ընկերությունն ստորագրել են պայմանագիր RST27 նախագծի երկու լցանավի կառուցման և մատակարարման վերաբերյալ:
Հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և տարեցներ են ստիպված եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, որը ներկայացրել է Ժնևում տեղակայված փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը պլանավորում են բանակցություններ անցկացնել անվտանգության հարցերով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԵԽԽՎ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, նախատեսվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով քննարկումներ:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին Ղարաբաղի պատերազմի մասնակից ադրբեջանցի հաշմանդամները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի հետ սահմանային «Սընըգ» անցակետում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ անձեռնմխելիությունից զրկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կուսակցության պատգամավորներին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ադրբեջանի հարկերի ներկայիս նախարարը՝ որպես գործընկեր, ներգրավված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ ներդրումային նախագծերում:
Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգանում են, Մոսկվան Թբիլիսիի երկրորդ առևտրային գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: