Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, ավելացել է մաքսային սպաների թվաքանակը:
«Ժողովրդավարական» կուսակցության՝ Օրդուից ընտրված պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի կողմ թողնել մտացածին օրակարգերը և զբաղվել ժողովրդի իրական խնդիրներով։
ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում իրանական կողմն իր հանդիպումների ժամանակ շարունակեց ուշադրության կենտրոնում պահել հարավկովկասյան զարգացումները: ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ անդրադառնալով ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային օրակարգերին:
«Դու երկրի ղեկավար ես հանդիսանում, բայց թշնամի երկրի ղեկավարին ասում ես՝ քարտեզը ցույց տուր: Դու քարտեզ չունե՞ս, չգիտե՞ս քո պետության սուվերեն տարածքը, քո սահմանները, ի՞նչ գործ ունես այնտեղ դու, կամ ի՞նչ գործ ունես երկրի ղեկավարի պաշտոնին, եթե Ալիևը պետք է քարտեզ ցույց տա: Իրենք իրենց քարտեզը ցույց են տալիս, իրենք ասում են՝ Կոնդն էլ է մերը: Հիմա նույն Նիկոլ Փաշինյանին հարց՝ եթե հիմա Ալիևը կամ Չավուշօղլուն ասեն՝ քո Երրորդ մասի տունը մեր պապենական տունն է, տալո՞ւ ես, կամ՝ Իջևանի քո գյուղը ևս իրենց տարածքն է, տալո՞ւ ես»:
Լրագրողը նկատեց՝ Ձեզ մեղադրում են, որ մինչև վերջ չտարաք։ «Իսկ ո՞վ չթողեց, որ չտարա։ Այս սրահում մենք հանդիպել ենք, ես բացատրել եմ՝ եթե ես ուրիշ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու։ Մանավանդ, մի տարր էլ կար, որ կարող էր հավասարակշռել, բայց իր առաքելությունը չկատարեց՝ դա մեր մտավորականությունն էր»,-արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ Պն-ն ։
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայից հետո ՀՀ իշխանությունները դիմեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պայմանագրի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պայմաններում ռազմաքաղաքական աջակցություն ստանալու խնդրանքով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի:
2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք չկարողացանք ՀԱՊԿ-ն օգտագործել հօգուտ մեզ, ապա դա ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ մեր խնդիրն է։ Օբյեկտիվ իրականություն էայն, որ այդ կառույցից դժգոհություններ,ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ անողներին հարց ունեմ, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ու հաջորդ օրն Ադրբեջանը մտնի ու ՀԱՊԿ-ը մեր դեմ օգտագործի, ի՞նչ եք անելու» ։
Նա հավելել է, որ Փելոսիի Թայվան կատարած այցից հետո տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրացում է եղել։
Նրա խոսքերով՝ իրենց մտահոգում է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:
Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանք դադարել են լինել հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ: Դրանից հետո նրանց ճակատագրի մասին տեղեկություն չենք ունեցել
Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։
ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում:
Դիարբեքիրում «Ամեդսփոր»-«Բուրսասփոր» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Իրաքյան Քուրդիստանի դրոշը ծածանելու համար 5 մարդ է ձերբակալվել։
Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտնում են Վրաստանի եկամուտների ծառայությունից։ Հատուկ ռեժիմի անցնելու պատճառը երթևեկության ավելացումն է։
Առկա տեղեկություններով, Աբխազիայի ու Ցխինվալիի շրջաններից հնարավոր է զորակոչել մի քանի հազար մարդու:
Այն մասին, որ իր նախկին պաշտպանյալները ինչ–որ ձևով հայտնվել են Թուրքիայում՝ Դավիթ Գասպարյանը տեղեկացել է մամուլից ու չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։
Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը սեպտեմբերի 26-ին ժամանել է Բաքու:
Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը և գոնե կարճաժամկետ հեռանկարում արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը:
Արդարադատության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային։ Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։
Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։
«ՄԱԿ-ում իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Եթե այո, մենք կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: