Թուրքիայում ֆուտբոլային խաղի ժամանակ Քուրդիստանի դրոշը պարզելու համար 5 մարդ է ձերբակալվել

Դիարբեքիրում «Ամեդսփոր»-«Բուրսասփոր» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Իրաքյան Քուրդիստանի դրոշը ծածանելու համար 5 մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ գործով իրավական գործընթաց սկսելու մասին ավելի վաղ հայտարարել էին Դիարբեքիրի նահանգապետարանը և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Ֆուտբոլային խաղը կայացել է սեպտեմբերի 26-ի երեկոյան։ Ինչպես պարզ է դարձել սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններից, խաղի ժամանակ որոշ երկրպագուներ ծածանել են Քուրդիստանի դրոշը։ Եղել են նաև երկրպագուներ, որոք իրանական բանտում կյանքը կորցրած Մահսա Ամինիի լուսանկարներով շապիկներ են կրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930