«Անցյալ տարի՝ ապրիլի 13-ին, այս ամբիոնից ՀՀ վարչապետը կատարեց հետևյալ արտահայտությունը՝ «այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ»: Նա ասում էր նաև՝ հակառակ դեպքում միջազգային հանրութունը պատրաստ չէ մեզ օգնել, որովհետև չեն կարող մեզ օգնել»,- այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության կողմից Արցախի շրջափակման հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին քննարկվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը: Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ելույթում ասաց, որ վերջին անգամ ԱԺ ամբիոնից խոսել է 5 տարի առաջ, երբ քննարկում էին ԶՈւ-ի արդիականացման, բարեփոխումների հավակնոտ մեծ ծրագրի հերթական փաթեթը։ Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ 5 տարի անց նույն դահլիճում կքննարկվի, թե ինչու է Արցախի ճանապարհը փակ։
«Հարց չի՞ առաջանում Արցախի ինքնորոշման հարցն առաջ մղելու համար». Ալվինա Գյուլումյան
Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ Արցախին վերակագնելու էլեկտրաէներգիայի վնասված լարերը
«Փաշինյանն Արցախը դարձրել է տնամերձ տարածք, որտեղ ինչ ուզում անում է». Լարիսա Ալավերդյան
Հայաստանն ունի հանձնառություն տեր կանգնելու Արցախի անկախությանն ու անվտանգությանը. Թևանյան
Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ:
ԱԺ լսումներ՝ Արցախի ճանապարհը փակելու վերաբերյալ. ՈւՂԻՂ
Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում` երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:
Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում, իր հետ բերելով նորանոր խնդիրներ:
Հունական «Kathimerini» թերթը հրապարակել է «Եթե Էրդողանը, Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը խոչընդոտի, Թուրքիային հեռացրե՛ք» վերնագրով հոդված։
ՌԴ–ն արդեն 50 օրից ավել է, ինչ չի կարողանում դրդել ու հարկադրել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա դրած «արդարացնում» է Ադրբեջանի ագրեսիան: Թեև ինչ կարող ենք ասել, երբ նման բան նաև անում են ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները…»
Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. Можно выплеснуть ребёнка вместе с водой»։
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ QUO VADIS, ՍԵՐԳԵՅ ՎԻԿՏՈՐՈՎԻ՞Չ Մեծ երկրի՝ այն էլ ռազմավարական գործընկերոջ, գրանցված միջնորդի և անվտանգության երաշխավորի, բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ։ Մեկ անգամ չէ, որ ասենք լեզվի սայթաքում է կամ էլ Հայաստանի անկապ իշխանության անկապ […]
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ ««Վա՜յ, ամա՜ն, Լավրովն ասաց, պետք է հանձնեինք, և ամեն ինչ լավ կլիներ»։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 53 օրերի ընթացքում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ավելի շատ են խոսել միջազգային հարթակներում, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից սկսած:
Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր, հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը կոչ է արել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի համար նախապայման առաջ քաշել: Իսկ նախապայմանը պիտի պայմանավորված լինի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամկացության հարցում Թուրքիայի դիրքորոշմամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է:
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները:
Արցախի շրջափակման 53-րդ օրը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի դրանով պայմանավորված է լվացել իր ձեռքերն Արցախից. հենց դա է պատճառը, որ Փաշինյանը Պրահայում ձեռք բերած պայմանավորվածություններով այնպես է պաշտպանում Ադրբեջանի շահերը, ինչը նույնքան ջանասիրությամբ երբեք չի արել Ադրբեջանի ղեկավարը։
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ արձանագրել է, որ հունվարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտվիվստների» կողմից։
Իրանը մեղադրել է Իսրայելին Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել. այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Լուիս Լ․ Բոնոն, ով ըստ էության կփոխարինի այդ պաշտոնն այս տարվա հունվարին լքած դեսպան Ֆիլիպ Ռիքերին։
Հակահայ դիրքորոշումներով հայտնի թուրք վերլուծաբան Հաքան Բայրաքչըն Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ուղիղ եթերում եղունգ կտրիչով կտրել է եղունգները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին անդրադարձել է Վրաստանին` հայտարարելով, որ արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով «զայրացնել» Ռուսաստանին։
168.am-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի ու ձեռնարկվելիք քայլերի մասին, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը նկատեց՝ ճանապարհային քարտեզը բնականաբար մշակվում է, ելքեր էլ միշտ փնտրվում են, սակայն այդ ամենը չպետք է գաղտնազերծել։