«Մեր հիմնական սխալը եղել է հանձնելով, իբր խաղաղության հասնելու պատրանքը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ ««Վա՜յ, ամա՜ն, Լավրովն ասաց, պետք է հանձնեինք, և ամեն ինչ լավ կլիներ»։

Հանձնեինք, պատերազմը կսկսվեր հենց հանձված կետից, և եթե լինեինք նույնքան ապաշնորհ դրա կառավարման գործում, ապա կկանգներ, դիցուք, Երևանի, այլ ոչ թե Ստեփանակերտի մատույցներում։

Մեր հիմնական սխալը եղել է հանձնելով, իբր, հավերժական խաղաղության հասնելու պատրանքը, մինչդեռ պետք էր և հիմա էլ պետք է հաղթել պատերազմում։

Հիմա կասեն՝ «փոխզիջում էր լինելու, այլ ոչ թե հանձնում»։ Ահա՛, հավատացե՛ք հերթական պատրանքին, քանզի հենց Բաքվում, իբր, «թյուրք-քրիստոնեական» հռչակված Հաղարծինը միգուցե «վեհանձնորեն» փոխզիջեին մեզ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728