Իրանագետ Գարիկ Միսակյանը, Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակմանն անդրադառնալով, ուշադրություն է հրավիրում նախորդած մի քանի դրվագներին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում, Իրան-Ադրբեջան և Ադրբեջան-Իսրայել ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցած հեռախոսազրույցներ:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ։
50-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի Հանրապետությունը՝ փաստացի 120 հազար արցախցիներ զրկված են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից։ 50 օրերի ընթացքում միջազգային տարբեր կառույցներ կոչ են արել Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, սակայն Ադրբեջանն անտեսում է այդ բոլոր կոչերը։ Նման պայմաններում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ինչպե՞ս է աշխատում հայկական դիվանագիտությունն Արցախի կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ։
120 000 մարդու Ադրբեջանը պատանդ է վերցրել
ՀՀ-ն բավարար հիմնավորումներ է ներկայացրել՝ Ադրբեջանն էթնիկ հայերի զտում է անում. Լինուս Սիսիլիանոս
«Մենք զինվորագրված ենք ժողովրդին, ազգին, դատին ծառայելու և մինչև վերջ պետք է գնանք այդ ճանապարհով՝ զոհասեղանին դնելով ամեն ինչ»,- շեշտեց նա:
Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:
Այսպես կոչված «բնապահպանների» շարքերում շատ են «Գորշ գայլերի» նշանը ցույց տվողները. Լոուրենս Մարտին
Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր վճռականությունը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Նա շեշտել է, որ «սեղանին են դրված բոլոր տարբերակները», որպեսզի Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել:
Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:
Ժամանակը գնում է և հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային: Սա կանգնեցնել է պետք: Իսկ սա հնարավոր է կանգնեցնել միայն Փաշինյանի հեռացմամբ: Իսկ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ազգային ուժերը կամք դրսևորեն և համախմբվեն:
Խորհրդարանական լսումները կմեկնարկեն ժամը 11.00-ին՝ ԱԺ նիստերի դահլիճում:
Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Հայաստան-Ադրբեջան դատավարական լսումները. ՈւՂԻՂ
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հնարավոր հարձակումների մասի. հատկանշական է, որ սա վերջին չորս օրվա ընթացքում երկրորդ նման ծանուցումն է Եվրոպայում Ղուրանի այրման դեպքերից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ամփոփելով Իրան կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց, թե հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին:
Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։
Արցախի Հնարապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է այցելել համայնքներ և բնակիչներին ներկայացնել ստեղծված իրավիճակը։
Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։
Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:
Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ։
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն։
Ղուկասյանը կարևորեց ջանք ու եռանդ չխնայելով աշխատելը բարձր մակարդակով և համապատասխան ժամկետներում ծրագիրն իրականացնելու համար:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել մինչ օրս շարունակվող շրջափակման վերաբերյալ, նույնիսկ այն բանից հետո, երբ Կիևի դաշնակիցները ԱՄՆ-ում և Եվրամիությունում կոչ են արել Ադրբեջանին վերացնել այն:
Վահե դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Միայն անհույս տգետն ու ստախոս-պոպուլիստը կարող է Կարս-Իգդիր-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու-Դերբենդ լոգիստիկայում տեսնել նոր հնարավարություններ Հայաստանի տնտեսության համար:
«Այն դիվանագիտական մանիպուլյացիաները, թե Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ առաջարկը, չեն ընդունվում։ Տպավորությունը հստակ է, որ աշխարհաքաղաքական շրջադարձի փորձ է տեղի ունենում, և ամենևին պարտադիր չէ դրա համար դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ինչո՞ւ են Երևանում ջղաձգվում, երբ Մոսկվայից նման հայտարարություններ են հնչում, չէ՞ որ Երևանից ևս բազմաթիվ քննադատություններ են հնչում՝ ուղղված ՌԴ-ին»,- ասաց Խրամչիխինը։
Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է IRNA գործակալությունը։
Բացի այդ, ԿԽՄԿ բեռնատարով դեղորայք և այլ պարագաներ են մատակարարվել տեղի առողջապահական հաստատություններին։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։