Հունական մամուլ․ «Թուրքիային հեռացրեք ՆԱՏՕ-ից»
Հունական «Kathimerini» թերթը հրապարակել է «Եթե Էրդողանը, Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը խոչընդոտի, Թուրքիային հեռացրե՛ք» վերնագրով հոդված։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոդվածում նշվում է․ «Հյուսիսատլանտյան դաշինքի 2-րդ կետի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ժողովրդավարական կառույցները պետք է ամրապնդվեն, բարելավվեն պայմանները կայունության և բարգավաճման համար և միջազգային տնտեսական քաղաքականության մեջ առկա հակամարտությունները չեզոքացվեն։ Իր նախագահության վերջին շրջանում Էրդողանն անում է ճիշտ հակառակը»։
Հրապարակման մեջ ընդգծվում է այն հանգամանքը, որ Շվեդիային ու Ֆինլանդիային շանտաժի ենթարկելով՝ Թուրքիան խախտում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 2-րդ կետը։
Թուրքական մամուլը նշյալ հրապարակումը որակում է որպես «սկանդալային»
Հիշեցնենք, որ Թուրքիան սպառնում է խոչընդոտել՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին առաջ քաշելով մի շարք պայմաններ սկանդինավյան երկրների առաջ: