Բաժիններ՝

Իրանական հարձակումից հրդեհ է բռնկվել Բահրեյնի գործարաններից մեկում

Իրանական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Բահրեյնի գործարաններից մեկում։ Հրշեջներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է Բահրեյնի ներքին գործերի նախարարության X-ի էջում արված գրառման մեջ։

«Քաղաքացիական պաշտպանությունը մարում է իրանական ագրեսիայի հետևանքով գործարանում բռնկված հրդեհը։ Համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայրում», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031