Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա
Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա չվերթները։
Այս մասին հայտնի է դառնում օդանավակայնի կայքում հրապարակված տեղեկատվությունից։
Չեղարկվել են նաև Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից և Դոհայից դեպի Երևան նախատեսված չվերթները։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստում է պատմության մեջ ամենակատաղի հարձակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Իրանին կոչ է արել զերծ մնալ դրանից՝ հակառակ դեպքում սպառնալով այնպիսի ուժով հարվածներ, ինչպիսին դեռ ոչ ոք չի տեսել։



