Քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով. իրանագետ

Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին արդյունավետ և համակարգված աշխատել նույնիսկ առանց պետության գլխի։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը իր տելեգրամյան ալիքում:

«Պետականության հազարամյակների ավանդույթն, այսուհանդերձ, Իրանում շատ ուժեղ է, բայց, բնականաբար, աշխարհի թիվ մեկ գերտերության հետ պատերազմական պայմաններում քաղաքական անցումային շրջանի ապահովումը հղի է նաև զգալի ռիսկերով։

Այժմ քաղաքական դաշտում հանրային հաղորդակցության ապահովման առումով առավել ակտիվ են Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։

Վերջինս, մինչև քաղաքական պաշտոն զբաղեցնելը, ԻՀՊԿ նշանակալի գործիչներից էր, և, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ փաստացիորեն ստվերային կերպով համակարգում էր նաև Իրանի ռազմական գործողությունները 12-օրյա պատերազմի օրերին։

Ինչևիցե, քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս