Դուք այրել եք Իրանի ժողովրդի սրտերը. Մենք էլ կայրենք ձեր սրտերը. Լարիջանի

Իրանական լրատվամիջոցները փոխանցում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքերը։

Դիմելով «ագրեսիվ թշնամիներին»` նա հայտարարել է. «Դուք այրել եք Իրանի ժողովրդի սրտերը, մենք էլ կայրենք ձեր սրտերը»։

Լարիջանին նաև նշել է, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տվել երկրի պառակտումը։ Նրա խոսքով՝ 12-օրյա պատերազմի ընթացքում թշնամիները բախվել են հզոր քաղաքակրթական բաստիոնի։

Ըստ իրանցի պաշտոնյայի` Իսրայելը ձգտում է Իրանի պառակտմանը. այդ ռեժիմը այլ ելք չունի և փորձում է բաժանել մեծ երկրները՝ իր գոյությունը պահպանելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031