Քազեմեյնիի խոսքերով՝ մայրաքաղաքում անցկացվելու են պաշտպանական, անվտանգության և որոնողա-փրկարարական գծով գործողություններ. «Տվյալ զորավարժությունները պլանավորվել էին անցկացնել սեպտեմբերի 21-28-ը, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվել է:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
«Այս մարտավարությունը թալիբների վերջին շունչն է: Նրանք փորձում են ոչ միայն գրոհել մեր զորքերը, այլ նաև քաոս առաջացնել, քանի որ անկարող են իշխանություն հաստատատել կորցրած տարածքներում»,- ասել է Պանետան:
Թուրքիան անում է հնարավորը Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով: Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Այդ փաստաթղթով ստեղծվել է իրավական բազա՝ երկաթուղային թունելի կառուցումը կարճ ժամանակահատվածում ավարտելու համար:
Human Rights Watch-ի կարծիքով՝ շտապողականությունը, որոնցով իրականացվել են այդ հաշվեհարդարները, հակասում են ընդդիմության հայտարարություններին, թե իրենք գերիների նկատմամբ արդար դատավարություն են իրականացնում:
Երեկվանից սկսած՝ մինչ այսօր Facebook սոցցանցով Ադրբեջանի մահմեդականներին կոչ էր արվում հավաքվել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Այդ կոչում մասնավորապես ասվում էր…
Վրացական դիվանագիտությունը հասավ նրան, որ միջազգային հանրությունը գնալով այդ զորավարժությունների վերաբերյալ ավելի շատ սուր հարցեր է հղում Ռուսաստանին», ասել է Վաշաձեն:
Ըստ մարդու իրավունքների ոլորտի բրազիլացի մասնագետ Պինեյրոյի տվյալների՝ այդ «տարրերից» մի քանիսը միանում են հակակառավարական զինված խմբերին, մյուսները՝ գործում ինքնուրույն:
Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:
Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:
Քիշնևում միջոցառումը կազմակերպել են Ունիոնիստական միությունն ու «Գործողություն-2012» քաղաքացիական հարթակը, որը միավորում է ոչ կառավարական կազմակերպություններին ու քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս Մոլդովան Ռումինիայի հետ միավորելու օգտին:
Օլանդի և Ալիևի հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանի բաց նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին բանաձևը կասկած է առաջացնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) ու ԱԷՄԳ-ին իրենց երկրի անդամակցության նպատակահարմարության մասին:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Սուդանի կառավարությունից խիստ կերպով պահանջել է ապահովել Գերմանիայի դեսպանատան անվտանգությունը:
Hurriyet-ի կարծիքով՝ այս միջոցառումը կարող է լրացուցիչ սրել Երևան-Բաքու հարաբերությունները, մանավանդ, որ ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Բաքուն բարելավել է իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վերջերս գովել է այդ երկիրը, իսկ նախագահ Ալիևը Փարիզ է մեկնում»: Ի դեպ, Փարիզում Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման հիմնական քննարկման թեման է լինելու Ղարաբաղի հարցը:
Անվտանգության ու համագործակցության ամերիկա-ճապոնական պայմանագիրը ստորագրվել է 1951թ. և փոփոխությունների է ենթարկվել 1960թ.:
Սալամատինի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և Սաֆար Աբիևի՝ Ուկրաինա կատարելիք այցի հարցը:
Նեմցովը պահանջել է սառեցնել բնակարանային և կոմունալ ծառայությունների սակագները, երաշխավորել արհմիությունների գործադուլների և ազատ գործունեության իրավունքը, ինչպես նաև կտրուկ մեծացնել կրթության և առողջապահության հատկացումները:
Բացի դրանից, այս տարվա հուլիսի մեկից Կիպրոսի ԵՄ նախագահության ստանձնումը նշանակում էր ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար նոր բարդ ժամանակաշրջան, սակայն շատ կարեւոր է չկտրել երկխոսության թելերը:
ՀԱՊԿ միացյալ շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նույնպես ընդգծել է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները որևէ կապ չունեն տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ:
Հռոմի պապի եռօրյա այցն անցնում է ուժեղացված անվտանգության պայմաններում: Երեկ Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և իսլամական աշխարհում հուզում առաջացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքողների միջև: Մեկ մարդ մահացել է, 25-ը վիրավորվել են:
Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետևանքով կրկին հայ է զոհվել. առանց այլ մանրամասներ հայտնելու Tert.am-ին ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Երեկ բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանության շենքի մոտ` դատապարտելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը:
Հինգշաբթի օրվանից՝ ժամանումից սկսած Բարհիմին բանակցել է երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իր պաշտոնավարման ընթացքում սա բանագնացի առաջին այցն է Սիրիա: ՄԱԿ-ի նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանը լքել էր այդ պաշտոնը անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի խաղաղ կարգավորման ծրագրի տապալումից հետո:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Պաշտպանության նախարարության լրատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին […]
Տարածքային վեճի պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել է հինգ կղզիներից երեքը՝գնելով դրանք անհատ սեփականատիրոջից: Չինաստանում կարծում են, որ Ճապոնիայի կառավարության կողմից Դյաոյուդաո կղզիները ձեռք բերելը վտանգավոր է ՉԺՀ-ի տարածքային գերիշխանության համար և որոշումը չեղյալ չհայտարարվելու դեպքում Տոկիոյին զգուշացնում են «լուրջ հետևանքների» մասին:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:
«Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման եւ հետադարձ քայլեր կատարելու տխուր եւ երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների եւ հետագա ապօրինի քայլերի»: