Ֆինլանդիան դատապարտել է իր երկնքում ուկրաինական ԱԹՍ-ների հետ կապված միջադեպը
Ֆինլանդիայի իշխանությունները դատապարտում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներթափանցումը Ֆինլանդիայի օդային տարածք և այդ միջադեպը համարում են անընդունելի: Այս մասին հաղորդում է Yle պարբերականը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակյանենին։
«Մենք դա թույլ չենք տա։ Նրանք պետք է իրենց գործողությունները պլանավորեն այնպես, որ ռուսական միջամտության հետևանքով շեղման վտանգը հասցվի նվազագույնի», – ասել է պաշտոնյան։
Մայիսի 3-ին երկու անօդաչու թռչող սարք է ներխուժել Ֆինլանդիայի օդային տարածք: Նշվում է, որ այդ ժամանակ Ուկրաինան անօդաչուներով հարձակում էր իրականացնում Ռուսաստանի Պրիմորսկի նավթային նավահանգստի ուղղությամբ, որը գտնվում է ֆիննական սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Միջադեպից հետո տվյալ շրջանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։



