Բաժիններ՝

Հրաձգություն Վաշինգտոնում. զինված տղամարդը փորձել է ներթափանցել Կապիտոլիում

Վաշինգտոնի ոստիկանությունը կրակ է բացել զինված տղամարդու ուղղությամբ, որը փորձել է ներթափանցել Կապիտոլիումի այցելուների կենտրոն, որտեղ տեղի են ունենում ԱՄՆ Կոնգրեսի նիստերը:

Հաղորդվում է, որ տղամարդը սկսել է առաջինը կրակել: Հրաձգություն հետևանքով թեթև վնասվածք է ստացել նրանից ոչ հեռու գտնվող մի կին, նրա վիճակը բավարար է:
Վիրավոր իրավախախտին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, հայտնում է BBC-ն:

Իշխանությունները հայտնում են, որ տղամարդը ծանոթ է եղել Կապիտոլիումը հսկող ոստիկաններին: Ինչպես հայտնել է ABC հեռուստաալիքը, անցած տարի նույն տղամարդը փորձել է խափանել Ներկայացուցիչների պալատի նիստը:

Տղամարդը 66-ամյա Լարրի Դոուսոնն է Թեննեսի նահանգից: Կապիտոլիում ու Սենատի ցանկացած գրասենյակ մտնելու համար հարկավոր է անցել մետաղորսիչի միջով: Կապիտոլիումի ոստիկանության պետի խոսքով՝ Դոուսոնը հանել է ատրճանակը ստուգում անցնելուց առաջ:

Դեպքից հետո ոստիկանությունը ժամանակավորապես փակել է Կապիտոլիում ու Սպիտակ տուն տանող բոլոր մուտքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս