Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։

Հռչակագիրը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հռչակագրի ստորագրումը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։

Մինչ փաստաթղթի ստորագրումը ՀՀ նախագահի նստավայրում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031