Բաժիններ՝

Մինսկի խումբը Վաշինգտոնում Սարգսյանի և Ալիևի հանդիպում չի ծրագրում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում չի պլանավորում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, տեղեկացնում է Report-ը:

«Ներկա պահին Վաշինգտոնում նախագահների հանդիպման պլաններ չկան: Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք նպաստել այս տարի նախագահների միջև ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից պլանավորում եմ հանդիպում ունենալ կողմերի հետ, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ընթացքը»,- հայտարարել է Ուորլիքը:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտարարել էին, թե Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է:

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահներն էլ հրավեր են ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին, որն անցկացվելու է Վաշինգտոնում մարտի 31-ից ապրիլի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս