Բաժիններ՝

Էրոս Ռամազոտտիին չեղյալ է հայտարարել համերգները Հայաստանում և Ռուսաստանում

Հայտնի երգիչ Էրոս Ռամազոտտիին չեղյալ է հայտարարել համերգները Հայաստանում, Ռուսաստանում և Էստոնիայում իր համաշխարհային Perfetto շրջագայության շրջանակում, այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Trident Music Srl ընկերության պրոդյուսերներին:

«Perfetto 2015/2016 համաշխարհային շրջագայության պրոդյուսերական ընկերությունը խորապես ցավում է, որ մարտի 26-ին Բելառուսում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել Էրոս Ռամազոտտիի շոուների չեղյալ հայտարարման մասին Էստոնիայում, Ռուսաստանում ու Հայաստանում՝ շրջագայության ռուսական կազմակերպչի՝ Global Communications ԲԲԸ-ի կողմից պարտավորությունների խախտման պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսական կազմակերպիչը «բազմիցս խախտել է դրամական պարտավորության համաձայնությունը, որը նախատեսված է Ռամազոտտիի շոուի անցկացման ծախսերը ծածկելու ու շոուն միջազգային բարձր մակարդակով անցկացնելու համար»:

«Մենք սպասել ենք մինչև վերջին պահը, երբ դեռ հնարավոր էր հասցնել ապահովել շոուի բարձր որակ, ինչպես նախատեսվում էր, սակայն մենք մինչ օրս չենք ստացել վճար կայանալիք շոուի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունն իրավունք ունի դատի տալ ռուսական ընկերությանը:

Global Communications-ը դեռ մեկնաբանություններ չի տվել:

Հիշեցնենք, որ երգչի երևանյան համերգը կայանալու էր 2016թ. ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս շրջագայությամբ նա մտադիր էր գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս