Բաժիններ՝

Հրապարակվել է EgyptAir-ի ինքնաթիռի ենթադրյալ առևանգիչի լուսանկարը

Համացանցում հայտնվել է լիբիացի փախստական Իբրահիմ Սամախի լուսանկարը, որը առևանգել է EgyptAir ավիաընկերության A-320 ինքնաթիռը: Նախնական տեղեկություններով՝ առևանգիչին հեռախոսով նկարել են պատանդները, հայտնում է LifeNews-ը:

Հայտնի է դարձել, որ տղամարդը հաշվարկել է առևանգած ինքնաթիռով հասնել մինչև թուրքական օդանավակայաններից մեկը, սակայն վառելիքի պաշարը նրան թույլ չի տվել հասնել մինչև Բոսֆորի ափը, այդ իսկ պատճառով օդաչուները ստիպված են եղել վայրջք կատարել Կիպրոսում:

Տղամարդը հույս ուներ Թուրքիայում ձևակերպել փախստականի կարգավիճակ, որը իրեն հետագայում թույլ կտար տեղափոխվել եվրոպական երկրներից մեկը:
Sky News-ն ավելի վաղ հաղորդել է, որ առևանգիչը խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել:

Ինչպես հաղորդվում էր, MS181 չվերթը դուրս է եկել Ալեքսանդրիայից առավոտյան ու պետք է վայրէջք կատարեր Կահիրեում տեղի ժամանակով ժ. 7:30-ին, սակայն կապը օդանավի հետ կտրվել է թռիչքից կես ժամ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս