Որպես Եվրոպայում ժողովրդավարության բացակայության օրինակ՝ նա բերել է Փարիզի դատարանի վճիռը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի նկատմամբ։
Հատուկ ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդմամբ՝ ահաբեկչությունը ծրագրված էր ՌԴ պաշտպանության նախարարության զորամասում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը:
Անթալիայում՝ Թուրքիայի «տուրիստական մայրաքաղաքում», հերթական դիվանագիտական ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Անթալիայի Դիվանագիտական 4-րդ ֆորումը, որը կազմակերպվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հովանու ներքո, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 11-13-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս տարի ֆորումը տեղի է ունենում «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում» խորագրի ներքո և, ըստ կազմակերպիչների, թեման արտացոլում է դիվանագիտության հրատապ անհրաժեշտությունը՝ վերահաստատելու իրեն որպես կայունացնող ուժ՝ աճող գլոբալ բաժանումների ֆոնին:
Ներկայում երկու երկրների նավերը վերադարձել են հնդկական Չենայ նավահանգիստ՝ զորավարժությունների արդյունքներն ամփոփելու և դրա փակման պաշտոնական արարողությունն անցկացնելու համար։
Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։
Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները։
Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի մասին լուրերն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրացմանը, սակայն Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Պատասխան նամակում Իրանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, սակայն պատրաստ է բանակցությունների միջնորդների միջոցով։
Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս, Envoy ամսագրին տված հարցազրույցում դժգոհել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ռազմագերիների և անհետ կորածների հաշվառման գործակալության միջոցով մրցույթ է հայտարարել ՌԴ պետական ռազմական արխիվներում աշխատելու համար կապալառու գտնելու նպատակով։ RT–ն ունի փաստաթղթի պատճենը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները և արձագանքել տարածաշրջանում այդ երկրի կողմից իրականացվող գործողություններին:
Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։
Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 523 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 114 776 մարդ:
Դմիտրիևը նաև ասել է, որ քննարկվել է համագործակցությունը Արկտիկայում և հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման ոլորտում, ինչի մասին ավելի վաղ նշվել էր Թրամփի վարչակազմի հետ Կրեմլի նախկին շփումներից հետո։
«Ի վերջո, – ասաց Գենսերը, – բռնապետները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ ստիպված են դա անել: Նրանք երբեք դա չեն անում մեծահոգությունից կամ մարդասիրական մղումներից ելնելով: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բռնապետը տեսնում է, որ քաղբանտարկյալին կամ քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ազատ արձակելը»:
24 ժամվա ընթացքում մի շարք նահանգներում մեկ ամսվա տեղումներ են գրանցվել։
Դատարանի վճիռն ուժի մեջ է մտել անմիջապես, և երկիրը պետք է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնի 60 օրվա ընթացքում։
Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Վրաստանի նախագահն ապրիլի կեսերին կայցելի Բաքու, ապա Երևան
Միացյալ Նահանգների նախագահն առևտրային պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին։ Գրեթե բոլոր գործընկեր երկրների հետ համատարած բարձրացնում է ներմուծման մաքսատուրքերը՝ ակնկալելով մի կողմից՝ պաշտպանել ներքին տնտեսությունը, մյուս կողմից՝ լցնել պետական բյուջեն։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկն է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր գործընթացում Կիևի համար հստակ «կարմիր գծեր» կան, որոնք Ուկրաինան չի պատրաստվում զիջել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնիգովի մարզի Տարածքային համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Ես ուրախանում եմ, որ Վոլոդյան հաղթել է Փարաքարում, ես նրան ոչ մի անգամ չեմ տեսել, չենք շփվել, բայց ես ուրախ եմ. Սա նշանակում է, որ մենք ենք Վոլոդյային օգնե՞լ: Սա աբսուրդ է: Իրենք ինչ-որ մարդիկ են ման գալիս՝ ով է բերել Նիկոլին, հետո իրենք իրենց են գտնում այդ փնտրտուքի մեջ, հիմա այլ բան չեն կարողանում ասե՞լ: Մարտուն Գրիգորյանի դուռը թակեք, հարցրեք՝ ընտրելո՞ւ եք Վարդան Ղուկասյանին»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան դեմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պայմաններին։
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան։ Այս մասին հայտարարել է Կավելաշվիլիի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում (2025-ի փետրվար) Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հանդիպումն ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հերթական անգամ վկայեց՝ Ադրբեջանը պատրաստ չէ վերջնականապես հրաժարվել ԱԷԿ-ի կառուցումից։