Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է ժամանել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Եթե բացենք նրա գիրքը, թերթի հոդվածները, որոնք գրել է 1999թ., 2000թ., և այլն, ապա մենք կտեսնենք, որ սա եղել է հետևողական գիծ: Եթե վերլուծենք քաղաքականությունը, այլ ոչ թե հայտարարություններ, ապա կտեսնենք, որ Փաշինյանը միշտ հակաարցախյան դիրքորոշում է ունեցել, բայց երբ 2015-ից սկսեց իշխանության պատրաստվել, նա որդեգրեց պոպուլիստական գիծ՝ հայտարարելով, որ ոչ մի զիջում չի անելու: 2018-ից նրա կադրային քաղաքականությունը ցույց է տալիս, որ Արցախը հանձնելու նպատակ եղել է: Այն, որ Քոչարյանը դա չի ուզում ընդգծել, գուցե իր բնավորությունից, ունեցած տեղեկատվությունից կամ դիրքորոշումից է, բայց ես իմը կարող եմ ասել»:
Թուրքիան և Սլովենիան շարունակում են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը 2011-ին ստորագրել էին «Ռազմավարական գործընկերության փաստաթուղթ», ըստ որի՝ երկրները համագործակցում են էներգետիկ, լոգիստիկ, առողջապահական, շինարարության և ավտոմոբիալային արդյունաբերության ոլորտներում։
Ինչպես նշել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը X սոցիալական ցանցում, Ռուբիոն և արքայազն Ֆեյսալը «քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»։
Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, քանի որ նրա զինվորները զբաղված են արևելյան սահմանի պահպանությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Փարիզում ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինային աջակցության հարցով հանդիպումից առաջ։ Դրա մասին հայտնում է հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։
«Որևէ երկրի իշխանություն ՀՀ իշխանությանը չի վստահում։ Հարց՝ Չինաստանն ու Իրանն ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանության հետ երկաթգծի հարց քննարկել, եթե ՀՀ այս իշխանության քաղաքականությունը միտված է հանձնելուն»,- ասաց Մալխասյանը՝ ընդգծելով՝ նման անվստահելի քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանը դուրս է մնում Միջին միջանցք մեգանախագծից։
Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ փետրվարի 18-ին, կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, գրում է թուրքական Hurriyet-ը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Ինչպես ասում էինք շատ ամիսներ ու տարիներ, երբ դու չունես արտաքին քաղաքականություն, ղեկավար, դեսպան, քո ճակատագիրն այլ երկրներ են որոշում քո թիկունքում։
Թուրքիայում ՏԻՄ ընդդիմադիր ղեկավարների ձերբակալությունների և պաշտոնանկությունների ֆոնին ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը շարունակում է դրսևորվել իշխանություն-ընդդիմություն քննադատական գրոհներով։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրադադարի համաձայնագրի շրջանակում առաջիկա 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի հարավային Լիբանանից, սակայն կմնա հինգ ռազմավարական դիրքերում։
Մալիի վարչապետ Աբդուլայե Մայիգան փետրվարի 16-ի երեկոյան հայտարարել է, որ կառավարությունը խիստ միջոցներ կձեռնարկի հանքահորում կատարվածի առնչությամբ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «այլ Գազա» ստեղծելու գաղափարին։ Նման հայտարարություն է տարածել Նեթանյահուի գրասենյակը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «TRT World» անգլալեզու հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող զարգացումներին:
Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցվել են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:
ԱՄԷ-ից հետո Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն չի մասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նախատեսվող բանակցություններին։
Երկար դադարից հետո ՌԴ-ԱՄՆ ղեկավարների՝ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, ԱՄՆ փոխնախագահի մյունխենյան պատմական ելույթը, Թրամփ-Պուտին բանակցությունների սպասումը Սաուդիան Արաբիայում, Թրամփի աշխարհաքաղաքական մոտեցումները՝ հատկապես ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ աշխարհաքաղաքական առանցքային փոփոխություններ և վերադիրքավորումներ են խոստանում։
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է մեկնարկել 2022 թ. փետրվարի 24-ին։
Պապի մերձավորները հայտնել են, որ նրա վիճակն անհանգստության տեղիք չի տալիս։
Ուկրաինայի նախագահի խոսքերը մեջբերել էր The Guardian-ը։
Ժնևյան քննարկումները մնում են երկխոսության միակ հարթակը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև:
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի շրջանին, որի հետևանքով սպանվել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի օպերատիվ վարչության ղեկավար Մուհամմեդ Շահինը
Ռուսական կողմից Սաուդյան Արաբիա են մեկնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հեզբոլլահ»-ը Լիբանանի կառավարությունից պահանջում է չեղարկել Բեյրութի օդանավակայանում իրանական ինքնաթիռների վայրէջքն արգելելու իր որոշումը՝ կոչ անելով լուրջ միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Իսրայելին իր կամքը թելադրել:
Նախարարի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող
Խորհրդարանի Ստորին պալատը կողմ էր քվեարկել ատոմակայանները աստիճանաբար փակելու օրինագծին, վերջնաժամկետը՝ 2034թ.։