Թեհրանն, ի պատասխան դրա, աստիճանաբար սկսեց հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։
Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում. դրանք տևել են ավելի քան վեց ժամ։
Այս նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան 51,880.8 հազար դրամով:
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնագիր էին ընդունել միության երկրների կողմից շնորհվող գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին:
ԱՍԵԱՆ-ի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ աճել է 7,8%-ով և կազմել 982,33 մլրդ դոլար։
«Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։
Հայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ՝ ներքաղաքական օրակարգի գործիքներ։ Եղել են դատական իշխանության անկախության ուղղակի հրապարակային խախտումների դեպքեր, ինչը նույնպես պետք է ընկալվի որպես Կոնվենցիայի լուրջ վարկաբեկում։
2025 թվականի մարտի դրությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են 76,8 մլն դոլարով և կազմել 4,3 մլրդ դոլար։ Այս տեղեկությունը տարածել է Ազգային բանկը։
Հայաստանում ու Ադրբեջանում ընթանում են իրար հետ օրգանապես կապված երկու զուգահեռ գործընթացներ։ Բաքվում դատում են հայ ռազմագերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նրանց՝ անմարդկային պայմաններում տված ցուցմունքների մասին աղքատիկ հաղորդագրություններից դատելով՝ այդ մարդիկ Բաքվում պայքարում են հանուն Արցախի։
Այս մասին, գերմանական Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
«Ելնելով այն հարգանքի բացակայությունից, որը Չինաստանը դրսևորել է համաշխարհային շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանից գանձվող սակագինը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկողության վարչությունը (OFAC) իրանական միջուկային ծրագրին առնչվող ֆիզիկական մեկ ու իրավաբանական հինգ անձանց է ընդգրկել պատժամիջոցների ցուցակներում: Այս մասին նշված է գերատեսչության կայքում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը։
«Վաղը-մյուս օրը Նիկոլը ասելու է՝ եթե ինձ չվերընտրեք 2026-ին, պատերազմ կլինի: Ես չեմ զարմանա, եթե այդ խոսույթն էլ մտնի իշխանական քարոզչության բառամթերք, որ՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ: 2021-ին ինքը դա փորձարկեց և աշխատեց: Ես հուսով եմ, որ 2026-ին մեր հասարակությունն արդեն արթուն է և հասկանում է՝ դա ծուղակ է, որովհետև վերընտրվելուց հետո մենք տեսանք՝ ինչ եղավ»:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին, մանրամասներ ներկայացնելով Հայաստանի զինված ուժերի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև անցկացվող համատեղ զորավարժության մասին, նշել է, որ դրանք խաղաղ բնույթ են կրում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Գյումրու ընտրություններով պատմությունն այդ քաղաքում չի՛ ավարտվում. ավելին՝ ամեն ինչ նոր է սկսվելու մի քաղաքում, որտեղ արձանագրվեց ընդամենը երկու դրական բան. նախ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ հավաքել 50+1 տոկոս, երկրորդ՝ քաղաքացիների մոտ մեծացավ հավատն ընտրությունների նկատմամբ. մնացած որևէ պարագայում լավ բան չունենք Գյումրիում։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ Մասուդ Փեզեշքիանի կատարած այցի ընթացքում նրան ուղեկցել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, միջուկային ծրագրի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը ամբողջական ձևաչափով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ «Իզվեստիա» թերթին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։
Եվրամիության երկրները կողմ են արտահայտվել պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին հակազդելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
168.am-ը գրել է, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրավիրած ծառայողական խորհրդակցությանը համապատասխան պաշտոնյաներին հստակ խնդիրներ է առաջադրել՝ կապված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստ լինելու և ցանկացած «սադրանքի» օպերատիվ արձագանքելու հետ, և, որ սրանից անմիջապես հետո Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության լեզուն փոխվեց ու ադրբեջանական կողմը սկսեց խոսել «պատասխան կրակոցների» մասին՝ գրելով. «Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են պատասխան համաչափ միջոցներ»:
Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ նպատակ ունենալով բարելավել գիշերային անվտանգությունը և նվազեցնել հնարավոր լարվածությունը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի կողմից արված հայտարարությունը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի առևտրի պալատում կկայանա ապրիլի 10-ին կկայանա թյուրքալեզու երկրների քաղհասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատաժողովը։
2023-ի վաղ գարնանը, այսինքն՝ Արցախի շրջափակումից կարճ ժամանակ անց, Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ՝ հայկական և ռուսական անցակետերի միջև, տեղադրվում է ադրբեջանական դրոշը, այնտեղ հաստատվում է թշնամու ռազմական ներկայություն, իսկ 2023-ի ապրիլի 23-ին Հակարի գետի վրա ապօրինի անցակետ են տեղակայում և փաստացի ֆորմալացնում Արցախի շրջափակումը։
Սիրիայում Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Անկարայի դեմ: Մասնավորապես ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելը փորձում է խոչնդոտել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:
Միացյալ Նահանգները նպատակադրված է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության խաղաղ կարգավորմանը և մտադիր է Օմանում Իրանի հետ բանակցություններ վարել այդ տրամադրվածությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի տեղակալ Մորգան Օրթագուսը The National թերթին տված հարցազրույցում: