«Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին, եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով, եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։
Ի տարբերություն Թուրքիայի, Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի հարցում և հոգատար վերաբերմունք է դրսևորել՝ թե մեր համայնքի, և թե մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։
Այդ առումով դրական է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ցավակցական ուղերձը բարեկամ Իրանի ժողովրդին։
Մեր տարածաշրջանին խաղաղություն եմ մաղթում, իսկ ՀՀ իշխանություններին՝ իրավիճակի սթափ և ամբողջական գնահատական։
Հ.Գ. Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ»: