Բաժիններ՝

Թրամփն Իրաքից զորքերի դուրսբերումը պայմանավորել է ԱՄՆ ռազմաբազայի կառուցման ծախսերի փոխհատուցմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրաքը կհանդիպի աննախադեպ պատժամիջոցների, եթե տեղի իշխանությունները որոշում ընդունեն ԱՄՆ զորքը Իրաքի տարածքից դուրս բերելու մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքնաթիռում՝ արձակուրդից Սպիտակ տուն վերադառնալու ճանապարհին։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այդ պատժամիջոցները կլինեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից ավելի կոշտ: ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ չի պատրաստվում զորքը դուրս բերել Իրաքի տարածքից, մինչև Իրաքը չփոխհատուցի այնտեղ ԱՄՆ-ի կառուցած ռազմաբազայի ծախսերը:

Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից: Խորհրդարանը կոչ է արել արգելել ցանկացած օտարերկրյա ռազմական ակտիվություն երկրում, օդային տարածքում կամ տարածքային ջրերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներով է նման ակտիվությունը պայմանավորված: Այժմ Իրաքում մոտ 5000 ԱՄՆ զինծառայող կա, որոնք հիմնականում ռազմական խորհրդականներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս