Բաժիններ՝

«Ղասեմ Սոլեյմանին դեռ 1990-ական թվականներին հատուկ հետաքրքրված էր Ադրբեջանով»

Շատ հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Ադրբեջանից հատկապես նրանց համար, ովքեր հայտարարում են, թե ո՞վ է առհասարակ Ղասեմ Սոլեյմանին և մեզ ի՞նչ, թե Ղասեմին սպանել են։ Հատված Ադրբեջանի Ներքին զորքերի նախկին հրամանատար, այժմ Ուկրաինայում բնակվող Ֆահմին Հաջիևի հարցազրույցից.

«Ղասեմ Սոլեյմանին դեռ 1990-ական թվականներին հատուկ հետաքրքրված էր Ադրբեջանով և փորձեր է կատարել ռազմական գործողությունների տարբեր վայրերից հետախուզական նշանակության տեղեկություններ փոխանցել հայկական կողմին։

Աղդամ-Աղդարայիշ շրջանում Ներքին զորքերի հետախույզների կողմից ժամանակին հայտնաբերվեցին նրա գործակալներից երկուսը և հանձնվեցին Ազգային Անվտանգության նախարարությանը։

Սա ասում են հատուկ նրանց համար, որոնք այս օրերին արցունքներ են թափում Ղասեմի համար»։

Ադրբեջանի շիաների շրջանում մեծ ակտիվություն է այս օրերին Ղասեմ Սոլեյմանիի սպանության առթիվ և հատկանշական է, որ նրանց թիրախում հայտնվել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, ով դեռևս ցավակցական խոսքեր չի ասել Ղասեմ Սոլեյմանիի սպանության առնչությամբ։

Արտյոմ ՏՈՆՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031