Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության մասին, որի հետևանքով Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները շահավետ են Եվրամիության, այլ ոչ թե Լոնդոնի համար:
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նա այդ հարցի շուրջ աշխատում է Եվրոպայի երկրների ղեկավարների հետ:
Վլադիմիր Պուտինը գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը:
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ սպասվում է ապագաղափարական պայքար, որի ընթացքում նույնիսկ էական էլ չէ, թե որ ուժն ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական տեսլական է առաջ քաշում, քանի որ դրանք կարևոր չեն հասարակության համար:
Թուրքիայում Աթաթուրքի և քեմալականների վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն դարձյալ հայտնվել է քեմալականների քննադատության թիրախում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը:
Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է չորս մարդ՝ երկու օդաչուները, ինքնաթիռի սեփականատերն ու նրա կինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Նշենք, որ ի սկզբանե որպես ընտրությունների անցկացման հնարավոր ամսաթիվ շրջանառվում էր դեկտեմբերի 2-ը, սակայն ԿԸՀ-ն ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին, որն աշխատանքային օր է։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա է հայտնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկիին:
Դեկտեմբերի 10-12-ին Թբիլիսիում կազմակերպվող ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի հավաքի կապակցությամբ կարեւոր նախանշաններ են փոխանցվում։ Հայտնապես այդ հավաքին չեն հրավիրելԱդրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին։
Սմոլենսկյան հրապարակում նաեւ ընդգծել են, որ Մոսկվայում վրդովված են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ուկրաինացի արմատականների հերթական հարձակումներից ու դրանց պատճառված վնասից:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոյեմբերի 26-ին վերադասավարումներ է կատարել նախարարների կաբինետում՝ փոխելով ինը նախարարությունների ղեկավարների, այդ թվում՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ՝ ներքին գործերի նախարարին:
Ստամբուլի Սանջակթեփե շրջանում նոյեմբերի 26-ին ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհեր են գրանցվել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ դրեց մինչեւ 2019 թվականի հունվարի 25-ը Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը:
Ուկրաինան Ազովի շուրջ վեճի խաղաղ լուծման հնարավորություններ կփնտրի՝ իրեն ինքնապաշտպանության իրավունք վերապահելով:
Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 26-ին հանդես է եկել Կերչի նեղուցի շրջանում Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ։
Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 113 միգրանտների, որոնք ուղեւորվում էին Եվրոպա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անհրաժեշտության դեպքում անժամկետ կփակի Մեքսիկայի հետ սահմանը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել Կերչի միջադեպի պատճառով։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչեւ 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին:
Ռուսաստանին այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով:
Բրիտանացի ասպիրանտ Մեթյու Հեջեսին, որը մեկ շաբաթ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում ցմահ բանտարկության էր դատապարտվել լրտեսության համար, ներում է շնորհվել, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Boeing RC-135V ինքնաթիռը նոյեմբերի 26-ի առավոտյան թռել է Կրետե կղզու ավիաբազայից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւ ծովի ջրատարածք՝ Ղրիմի ափի մոտ:
ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերությունը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա ճգնաժամի լուծմանը:
Բելառուսի քաղաքացիները կկարողանան համացանցային գրառումների տակ մեկնաբանություններ թողնել միայն հեռախոսահամար տրամադրելուց հետո։ Նախատեսվում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքում համապատասխան լրացումները ուժի մեջ կմտնեն 2018թ. դեկտեմբերի 1-ից։