Գլխավոր գործոնն Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունն է. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարում է Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ թվելով այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի ավարտին:

«Առաջին գլխավոր գործոնը դա խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ: Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտեց, որ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու այն սանձազերծած երկրի համար:

«Հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր իրենց կողմից, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ: Տնտեսության քայքայում, որը տասնամյակներ վերականգնել հնարավոր չի լինելու: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ և լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են: Հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդավոր դոլարները»,- նշեց նախագահը:

Հարությունյանը հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը:

Տեսանյութեր

Լրահոս