Բաժիններ՝

Քուվեյթի նոր Էմիրը երդում է տվել խորհրդարանի առջև

Քուվեյթի նոր Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը սեպտեմբերի 30-ին հավատարմության երդում է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջեւ՝ որպես երկրի նոր տիրակալ։

83-ամյա գահաժառանգ այքայազնը սեպտեմբերի 29-ին Էմիր է հայտարարվել Քուվեյթի 91-ամյա Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի մահվանից հետո, որը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ հուլիսից բուժում էր անցնում: Արդեն այն ժամանակ պետության ղեկավարի հոսպիտալացման կապակցությամբ նրա խորթ եղբայր գահաժառանգ արքայազն Նավաֆն օժտվել էր մի շարք իշխանական լիազորություններով:

Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ գահաժառանգը տիրակալի մահվանից հետո ավտոմատ կերպով դառնում է Էմիր, բայց ամբողջ իշխանությունն ընդունում է լոկ խորհրդարանի առջեւ երդում տալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031