Ամերիկացիները Բայդենին «բացարձակ անտանելի վիճաբանությունների» հաղթող են համարել
Ամերիկացի հեռուստադիտողների մեծամասնությունը կարծում է, որ դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթանակ է տարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 29-ի երեկոյան կայացած նախընտրական վիճաբանությունների առաջին փուլում, որն ստացել է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների չափազաց ցածր գնահատականը: Հասարակական հարցումների համապատսխան արդյունքները սեպտեմբերի 30-ին հայտնում են ԱՄՆ-ի հեռուստաալիքները։
CNN հեռուստաընկերության հարցման համաձայն՝ որի հանդիսականներն ավանդաբար ավելի շատ համակրում են դեմոկրատներին, հեռուստադիտողների 60 տոկոսը կարծում է, որ Բայդենն իրեն ավելի լավ է դրսեւորել նախագահական աթոռի համար մրցակցի հետ բանավեճերում, 28 տոկոսը հաղթանակը տվել է Թրամփին:
CBS հեռուստաընկերության հարցումը նույնպես հաղթանակը տալիս է Բայդենին, սակայն այս դեպքում հանդիսականների կարծիքները բաժանվել են ավելի հավասարաչափ. առաջին տեղը դեմոկրատների թեկնածուին տվել է հետազոտության մասնակիցների 48 տոկոսը, գործող նախագահին՝ 41տոկոսը:
Ըստ որում ԱՄՆ-ի զանգվածային լրատվմիջոցներն ավարտված բանավեճերը գնահատում են խիստ քննադատորեն: Ինչպես նշում է CBS-ը, «վիճաբանությունները վերածվել են քաոսի, երբ Թրամփն ու Բայդենն սկսել են գրոհ տալ միմյանց վրա»: Իսկ CNN-ը դրանք համարում է «ժողովրդավարության շատ վատ ծառայություն» եւ «բացարձակապես անտանելի»:
Զանգվածային լրատվամիջոցները մասնակիցներին քննադատում են ամենիրց առաջ այն բանի համար, որ ամերիկյան հասարակությանն անհանգստացնող հարցերի հանգիստ քննարկման փոխարեն նրանք զբաղվել են մեղադրանքներով եւ վիրավորանքներով: Թրամփին մեղադրում են, որ նա մշտապես ընդհատել է ընդդիմախոսին եւ իրեն վերագրել զանազան վաստակներ, առանց դրա բավականաչափ հիմքերի: Բայդենը քննադատության է ենթարկվել, որ արագորեն անցել է Թրամփի շփման եղանակին՝ նրանից պահանջեքով «լռել» եւ նրան անվանելով «ծաղրածու»: Ըստ որում կոնկրետ հարցեր, օրինակ Գերագույն դատարանի ապագայի մասին այնտեղ Թրամփի կողմից հանրապետականների հերթական կողմնակցի նշանակման լույսով, դեմոկրատների թեկնածուին դրել են փակուղու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: