Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում է ընտրել Սիրիլ Ռամաֆոսային՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդին:
Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է լրացուցիչ մաքսատուրքը: Անկարան այս քայլը կատարել է ի պատասխան նախորդ շաբաթ Վաշինգտոնի կողմից ընդունած որոշմանը, ըստ որի՝ թուրքական պողպատի ներկրման 50%-անոց մաքսատուրքը նվազեցվել էր 25%-ի:
«Ադրբեջանում բոլորի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և Արցախ-Հայաստան ներքին տարաձայնությունների քննարկման շուրջ։ Հայկական կողմից նրանք ինչ-որ ազդակներ են բռնում և ուռճացնում՝ բնականաբար, փորձելով այդ ամենն օգտագործել քարոզչական նպատակով՝ ծառայեցնելով իրենց շահերին»:
Վերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:
Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ:
Ուկրաինայի բնակիչների շուրջ 87 տոկոսն սպասում է, որ երկրում տեղի կունենան արմատական փոփոխություններ:
Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ներկայությամբ մայիսի 22-ին կայացել Է երկրի անցումային կառավարության երդմնատվությունը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, որը երկիրը ղեկավարելու է մինչեւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) սպանել են միսիոներուհի Ինես Նիեւես Սանչոյին:
Վրացական պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին պաշտպանել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու առաջին նշանակումները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան զորակազմ է ուղարկել Ռուսաստան Ս-400 զենթահրթիռային համակարգերի շահագործման ուսուցում անցնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կոռուպցիայի գործով առաջին դատավարությունն է կայացել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների եւ եւս 12 հոգու նկատմամբ, որի ընթացքում ընթերցվել են ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքներ:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հորդորել է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին։ ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել է վստահության մակարդակը հանրակցության եւ նրա ինստիտուտների նկատմամբ:
Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտպանության հայցը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռը չեղարկելու մասին, որը ենթադրում է երեք տարվա բանտարկություն «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:
Ֆրանսիան առաջարկել է ժամանակավորապես հակաօդային պաշտպանության միջոցներ` SAMP-T համակարգեր տեղակայել Թուրքիայի տարածքում:
ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնումից:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաստել է, որ ընդդիմությանն առաջարկել է պետության ղեկավարի ընտրությունները հուլիսից տեղափոխել օգոստոսի վերջը:
Աբորտների իրավունքի սահմանափակման դեմ երթեր են տեղի ունեցել ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիյադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աժլան ալ Աժլանը իր հայրենակիցներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 200-ը՝ տուժել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել համընդհանուր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Այդ մասին հայտնել է Straits Times թերթը՝ վկայակոչելով Ջակարտայի նահանգապետ Անիս Բասվեդանին:
Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին:
Միլիարդատեր Ռոբերտ Սմիթը, որը հիմնել է Vista Equity Partners ներդրումային ընկերությունը, Մորհաուզի (Ատլանտա) քոլեջի 2019 թվականի շրջանավարտներին խոստացել է մարել ուսման վարկերը:
Չինաստանի Չժենչժոու քաղաքում՝ Հենանի նահանգի վարչական կենտրոնում, հայտնվել է Չինաստանում մետրոպոլիտենի՝ 5G նորագույն սերնդի ցանցով առաջին ուղեգիծը:
«Հասարակությունը ևս հոգնում է այդ շարունակական հեղափոխական զարգացումներից ու գաղափարներից։ Հեղափոխությունը ծառայեց իր նպատակին՝ իշխանություն փոխվեց, դա պետք է ավարտել և նորմալ աշխատանք սկսել»,- ասաց նա։
Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանը, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի բարեփոխումների վերաբերալ կոչերին:
Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։
Եվրամիությունը հայտարարել է, որ Ալբանիա է ուղարկել Եվրոպական սահմանապահ ծառայության եւ առափնյա պահպանության՝ պատմության մեջ առաջին առաքելությունը: