ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն` երկրի տարբեր շրջաններում մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության 7 դեպք:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը որոշում է ընդունել ընդհատել այցը Հորդանան Պաղեստինի կառավարության ղեկավարի ավտոշարասյան վրա կատարված հարձակման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրեն է նշանակել Ջինա Հեսփելին:
Ռեքս Թիլերսոնն ազատված է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի Մայք Պոմպեոն, որը մինչ օրս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից կազատի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները:
Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով:
Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները:
Ռուսական կողմը «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարի իր հանձնառությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում եւ չի ապահովի այն նյութին ծանոթանալու հնարավորություն, որով թունավորվել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակիցն ու նրա դուստր Յուլյան:
Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետեւանքներն ամենածանրը կլինեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Իրաքի կառավարությունը վերացրել է Իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջան միջազգային ավիաթռիչքների արգելքը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին կմասնակցեն «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան:
Թուրքական կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Ս-400 համակարգեր չի կիրառելու:
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել:
Եթովպիայի հյուսիսում առնվազն 38 մարդ է զոհվել զառիթափից մարդատար ավտոբուսի ընկնելու հետեւանքով:
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նրա թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն, որի աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաք սկսվել է մարտի 13-ին, պլանավորում են քննարկել երկու երկրների քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացման հեռանկարները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման առնչությամբ հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Ֆրանսիական մաքսատունը Իսպանիայի գործընկերների հետ համատեղ բռնագրավել է շուրջ 691 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք, որը պատկանում է Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հորեղբորն ու նրա մերձավորներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ տեղի կունենա երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում:
Վրաստանի ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ ժնեւյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում կհաջողվի կոնկրետ քայլեր անել Ռուսաստանի հետ հարաբերություններում փակուղին հաղթահարելու համար։
Գազայի հատվածում պայթուցիկ սարք ֆ գործել Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ, որն ինքը չի տուժել եւ շարունակել է նախանշված երթուղին:
Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:
Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին:
Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը:
Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն: