«Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ. ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ մարտերն այդքան թեժ չեն եղել, ինչպես նախորդ 2-3 օրերը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում: Ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են: Հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվում է օդուժ, ԱԹՍ-ներ, հրետանային կրակ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս