«Հյուսիսային հոսք–2»-ը կկառուցվի մինչև վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար
«Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչեւ վերջ: Այս պնդումով հանդես է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 17-ին:
«Ես ելակետ եմ ընդունում այն հանգամանքը, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ: Հարց է, թե երբ (դա տեղի կունենա)»,- ասել է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել է. «Մեր էներգետիկական քաղաքականության եւ էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»:
Մաասը նաեւ հայտարարել է, որ Գերմանիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություները կմնան բարդ»,- կարծում է նա: Մաասը հավաստել է, որ «ապագայում էլ Ռուսաստանից անընդունելի գործողություններին պետք է հետեւի եվրոպական պատասխանը»:
«Մենք Ռուսաստանի հետ նստում ենք նույն սեղանի շուրջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբաիայի շուրջը բեռլինյան գործընթացում եւ Ուկրաինայի հարցի շուրջը: Բոլոր համաժողովներում խնդրո առարկան որոշումների որոնումն է պատերազմերի դադարեցման համար»,- նշել է նախարարը: «Այդ առնչությամբ չի կարող Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում լինել»,- ընդգծել է Մաասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: