ԱԳՆ-ն Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ մանրամասներ դեռ չի հաղորդում

«Աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ»,-այս մասին The Hill-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է  արտասահմանյան լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:

Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով:

168․am-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ե՞րբ  կկայանա այցը, ի՞նչ օրակարգով, որին ի պատասխան Աննա Նաղդալյանը նշեց, որ այս պահին ավել մանրամասներ, քան դեսպանն է ասել, չի կարող հաղորդել։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031