Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1547-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթաքում ավելացել է 1547-ով, մահացել է 18 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 319 հազար 266 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 1131 մարդ, համավարակի սկսվելուց ի վեր ապաքինվել է 298 հազար 807 հիվանդ: Մահացել է 4245 մարդ:
Մեկ օրում կատարվել է 25 հազար 541 թեստ, այդ թվում՝ 14 հազար 212-ը՝ հակագենի եւ 11 հազար 329-ը՝ ՊՇՌ-թեստ:
Պատվաստում է ստացել 54 հազար 687 քաղաքացի, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 3089 մարդ:
Ախտահարման ցուցանիշը մեկ օրում 6,06 տոկոս է, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,66 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 6,76 տոկոս:
Ներկայում կարանտինային պայմաններում գտնվում է 9, ստացիոնարներում՝ 4354, քովիդ-հյուրանոցներում՝ 759 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժան է տեղափոխվել այլ երկրներից:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: