Բաժիններ՝

Փսաքին պլանավորում է թողնել ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ջեն Փսաքին՝ ԱՄՆ-ի նախագահի Ջո Բայդենի մամուլի քարտուղարը, պլանավորում է մեկ տարի հետո պաշտոնաթող լինել: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Փսաքիի խոսքով՝ ինքը Բայդենի թիմի հետ պայմանավորվել է հատկապես աշխատանքի միամյա ժամանակամիջոցի շուրջ: «Ես կարծում եմ, որ մեկ տարի անց կամ մոտավորապես մեկ տարի անց այդ պաշտոնը մեկ ուրիշ մարդ կզբաղեցնի»,-ասել է նա լրագրող Դևիդ Աքսելռոդի փոդքասթում, որի ձայնագրությունը զետեղված է հեռուստաալիքի կայքում:

Փսաքին հայտնի է հակասական հայտարարություններով, ինչպես նաև Ռուսաստանին կտրուկ քննադատությամբ, մասնավորապես Ղրիմի հանրաքվեի և ՌԴ-ին թերակղզու վերամիավորման հետ կապված: Ըստ իր սեփական հայտարարությունների, ռուսաստանյան ԶԼՄ-ներում իր բացասական իմիջը բացատրվում է «ռուսաստանյան քարոզչությամբ»: Փսաքին քանիցս քննադատության և պարոդիայի օբյեկտ է եղել մեծ մասամբ վրիպախոսության և խառնաշփոթության շնորհիվ, որը նա թույլ է տվել համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս