Բաժիններ՝

Բեռլինում ձյուն է տեղում

Բեռլինում սկսել է ձյուն տեղալ, եղանակը կտաքանա հաջորդ շաբաթվանից: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Ավելի վաղ առավոտից Գերմանիայի մայրաքաղաքում անձրեւ է տեղացել, սակայն առավոտյան մոտավորապես ժամը 11-ից (Երեւանի ժամանակով 13:00) երկնքից սկսել է խոշոր փաթիլներով թանձր ձյուն թափվել: Ավելի վաղ օդերեւութաբանական ծառայությունը մայիսի 7-ի համար անձրեւ էր կանխատեսել, օդի ջերմաստիճանը պետք է բարձրանար մինչեւ 9 աստիճան:

Դրա հետ մեկտեղ երկուշաբթի օրը՝ մայիսի 10-ին, եղանակի կանխատեսման մեջ նշվում է ջերմաստիճանի մինչեւ 28 աստիճան բարձրացում: Օդերեւութաբաններն ավելի վաղ հայտարարել էԷին, որ այս տարվա ապրիլը բավականին ցուրտ է Գերմանիայում. ջերմաստիճանը միջին հաշով եղել է համեմատական գնահատումից 1,3 աստիճանով ցածր՝ 1961-ից մինչեւ 1990 թվականներն ընկած ժամանակամիջոցում եւ ըստ Ցելսիուսի կազմել է շուրջ 6 աստիճան տաքություն: 1991-ից մինչեւ 2020 թվականներն ընկած ժամանակաշրջանի համեմատությամբ ջերմաստիճանի անկումն ապրիլին կազմել է 2,9 աստիճան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս