Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը

Գերտերությունները պետք է ամեն գնով կանխեն նոր Սառը պատերազմի վերսկսումը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ – ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը: Այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում:

«Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման և գերտերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին: Դա անվերջ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ այն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք պետք է ամեն գնով խուսափենք նոր սառը պատերազմից», – կոչ է արել ՄԱԿ-ի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս